14. ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆՅԱՆ ԻՐԱՆԻ ԵՎ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ



Տրֆատ I-ից հետո Մեծ Հայքի թագավորությունը 3 անգամ ենթարկվել է հտոմեական ներխումանը:
1.115թ-ին Տրոյանոս կայսր արշավանքը, երբ Հայաստանը շատ կարճ ժամանակահատված կորցրեց իր անկապությունը,
2.Հտոմեական մեկ այլ կայսեր Լուցիոս Վեռոս(161-169թթ.) արշավանքը,
3.Կարակալա կայսեր 215թ-ի արշավանքը:

Չնայաց այս արշավանքներին` Հայաստանը ծանր կորուստներ չկրեց և շարունակեց տնտեսական իր զարգացումը:
2-րդ դարի 30-ական թթ-ին Հայաստանը մեկ անգամ ևս ենթարկվեց ալանների արշավանքին:
Հայաստանն օգտվում էր իր աշխարհագրական դիրքից, որը հնարավորություն էր տալիս տարանցիկ(տրանզիտ) առևտրի կենտրոն լինելու:
Հայաստանի վրայով դեպի կայսրություն էին շարժվում հնդկական համեմունքների և չինական մետաքսների քարավանները:
Հայաստանի և Պարթևական տերության միջև հաստատվել էին բարիդրացիական հարաբերություններ:
Այս ժամանակաշրջանում Մեծ Հայքի թագավորության և հայ ժողովրդի վրա պարթևական ազդեցության ընդգրկված ժամանակաշրջանն էր:
Օրինակ այս ժամանակաշրջանից հայերը պահլավունիներից շուրջ 1000 փոխառություններ են կատարել:
226թ-ին Իրանում Սասանյանների գահին բազմելուց, ապա 330թճին հռոմեական կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս տեղափոխելուց հետո Մեծ Հայքի թագավորության արտաքին քաղաքականության վիճակը բարդացավ:
Հայաստանում Տրդատ III-ին հաջորդում է Խոսրով III-րդ Կուրակը(330-338թթ):
Այս արքան թույլ քաղաքական գործիչ էր և թույլ թագավորի օրոք երևան են գալիս նախարարների հակամարտ 2 խմբավորումներ` հռոմեամետ և պարսկամետ:
Նրա օրոք մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխվում է մի փոքր ավելի հյուսիս` բարձրադիր վայր` Դվին:
Պատճառը կայանում էր նրանում, որ Արաքսը հերթական անգամ փոխել էր իր հունը և քաղաքի պաշտպանունակությունը նվազել էր:
Բացի դրանից նախկին հունի տեղում առաջ էին եկել ճահճուտներ, որոնք անառողջ կլիմա էին ստեղծում:
Խոսրով III-ի հրամանով Գառնիից մինչև Արաքս կաղնու անտառներ են տնկում, որոնք պարսպով երկու մասի էին բաժանվում. Գառնիից մինչև Դվին ընկած հատվածը կոչվում էր Տաճար մայրի, իսկ Դվինից մինչև Արաքս գետն ընկած հատվածը կոչվում էր Խոսրովակերտ:
Խոսրով III-ի օրոք տեղի է ունենում Օրդունիների և Մանավազյանների միմյանց դեմ անընդհատ կռվող տոհմերի բնաջնջումը:
Այս տոհմերին պատկանող հողերի տարածքները տրամադրվում են եկեղեցուն:
Այս ամենը առաջացնում է դավադրություն հռոմեամետ նախարարների թևի ղեկավար Վրթանես կաթողիկոսի դեմ:
Դավադրությունը, որը տեղի ունեցավ Աշտիշատում չհաջողվեց:
Այս դավադրության ծավալուն լինելու մասին է խոսում այն պարագան, որ դրան մասնակից էր հայոց թագուհին:
335թ-ին Հայաստան են ներխուժում Կուր գետի և Կասպից ծովի միջև ապրող մազքութները:
Վերջիններս երկիրը գտնում են անպաշտպան, քանի որ թագավորը և Վրթանես կաթողիկոսն ամրանում են Մասիսի հարավային լանջին գտնվող Դարույնք ամրոցում:
Միայն մեկ տարի հետո հայրենիք վերադարձած Վաչե Մամիկոնյանին է հաջողվում Օշականի ճակատամարտում գլխովին ջախջախել մազքութներին և սպանել նրանց թագավոր Սանեմսանին:
Այս խատնակ վիչակից օգտվում է Սասանյան Շապուհ II-րդ երկարակյացը:
Վերջինս մի բանակ է ուղարկում Մեծ Հայք:
Այս բանակին դիմագրավել հրամայվում է Դարաբեն Բզնունի նախարարին:
Սակայն վերջինս դավաճանում է և իր հրամանատարության տակ գտնվող Ձորա պահակ լեռնանցքը(գտնվում է Բաղեշ քաղաքից հարավ) բացում է պարսիկների առաջ:
Խոսրով III-ին հաջողվում է մեկ այլ բանակ հավաքել` 30.000 զինվոր, որի հրամանատարությունը ստանձնում է Վաչե սպարապետը և Վանա լճի հյուսիսային ափին գտնվող Առեստ ավանի մոտ ջախջախում է պարսիկներին:
Թագավորի հրամանով գերի ընկած Բզնունի նախարարը. «Որպես զորքի, գնդի և իր տիրոջ դավաճան» քարկոծվում է:
Թագավորին դավաճանած Աղձնիքի մեծ բդեշխ Բակուրը ևս սպանվում է:
Այս դավաճան երկու նախարարների տոհմերը անճեթ են արվում(տոհմի արական սեռի ներկայացուցիչներին կոտորում են):
Թագավորն այնքան էր վախենում իր նապարարների նոր դավաճանություններից, որ հրամայել էր 10.000 և 1.000 հեծյալ ունեցող նախարարներին միշտ լինել իր հետ և թագավորությունում շրջելուց իրեն ուղեկցել:
338թ-ին Հայաստան է ներխուժում պարսկական մեկ այլ բանակ, որի դեմ ճակատամարտում սպանվում է Վաչե սպարապետը, իսկ Խոսրով III-ը մահանում է մի փոքր ավելի ուշ:
Հայ նախարարների մի պատվիրակություն Անդովկ Սյունեցու գլխավորությամբ մեկնում է Կոստանդնու Պոլիս, ստանում է օժանդակ զորք, որի միջոցով էլ հայոց գահին բազմում է Խոսրեվ III-ի որդին` Տիրանը(338-344թթ):
Տիրանը, ի տրաբերություն հոր, կամքի մեծ ուժի տեր էր և ձգտում էր սանձել նախարարների կենտրոնախույս ձգտումը:
Տիրանը ցանկանում էր նվաճել նաև հայոց եկեղեցու լիազորությունը:
Եկեղեցու և պետության միջև հակամարտությունները հանգեցնում է Հուսիկ կաթողիկոսի, ապա նրա հաջորդած ասորի Դանիելի սպանությանը:
Այս իրադարձությունները հանգեցնում են Լուսավորչի տոհմին աջակցող Մամիկոնյանների արքունիքից հեռանալը, ինչը բերում է պետության պաշտպանունակության անկմանը:
Այս ամենից օգտվելով Սասանյանները ներխուժում են Մեծ Հայք, ճակատամարտում ջախջախում են հայկական բանակը, իսկ գերի ընկած Տիրան թագավորին կուրացնում են:
345 թ-ին Հյուսիսային Իրաքում տեղի է ունենում ճակատամարտ հռոմեացիների և պարսիկների միջև:
Հռոմեացիները հաղթանակ են տանում և պարտադրում պարսիկներին ճանաչել իրենց գերիշխանությունը Մեծ Հայքի թագավորության վրա, ինչպես նաև պայմանագրի կետով Հայաստանում գահ է բարձրանում Արշակ II-ը(345-368թթ.):
Արշակ II-ը փորձում էր հաշտարար քաղաքականություն վարել նախարարների երկու խմբավորումների միջև, որը պետք է նպաստեր հայող պետականության ամրացմանը:
Այդ քաղաքականության արգասիքն էր Վասակ Մամիկոնյանին սպարապետ նշանակելը, ինչպես նաև Լուսավորչի տոհմին պատկանող Ներսես Պարթևին կաթողիկոս հաստատելը:
Այս երկու անձիք ղեկավարում էին հռոմեամետ նախարարներին և դրանոց իսկ բարելավվում են թագավորի և այս խմբավորման հարաբերությունները:
Բացի վերոհիշյալ երկու խմվավորումներից, հայոց արքունիքում գոյություն ունեին նախարարներ, որոնք կենտրոնամետ քաղաքականություն էին վարում:
Այս նախարարների ղեկավարը Գլակ անունով Հայր մարդպանն էր:
354թ-ին Լուսավորչի տոհմին պատկանող Աշտիշատ ավանում տեղի է ունենում առաջին եկեղեցական ժողովը հայ իրականության մեջ:
Այս ժողովում որոշում է ընդունվում թագավորության տարածքում եկեղեցու հովանու ներքո հիմնել բարեգործական հաստատություններ և հիվանդանոցներ, որոնք սակայն ֆինանսավորվում էին թագավորական գանձարանից:
Բացի այդ որոշումից նաև ընդունվեց մի այլ որոշում, որով ավատատիրական կարգերը Հայաստանում դե յուրե ճանաչվեցին:
Այս որոշման մեջ հետևյալն էր գրված. «Ծառաները պետք է հնազանդվեն իրենց տերերին, ինչպես տեր Աստծոն, իսկ տերերը պետք է քիր նեղեն իրենց ծառաներին, քանի որ նրանց համար էլ երկնքում Աստված կա»:
Հայոց Արշակ II-րդ արքան փորձում էր հայ նախարարների անջատողական ձգտումները սանձել:
Նախարարների նյութական կարողությունների հիմքերը խարիզելու նպատակով Արշակ II-ը I դարի 50-ական թթ-ին Մասիս լեռան հարավային լանջին Կոգովիտ գավառում հիմնում է Արշակավան քաղաքը:
Այն գտնվում էր Պարսկաստանից դեպի Սև և Միջերկրական ծովերը տանող առևտրական ճանապարհների խաչմերուկում:
Արշակավանի հիմնադրությամբ տնտեսական հարված է ստանում հայող եկեղեղին և Կամսարականների հզոր նախարարական տոհմը:
Քաղաքի հիմնադրումը ծանր տնտեսական հարված էր հասցնում եկեղեցուն պատկանող Բագավանի և Կամսարականների ոստան հանդիսացող Երվանդաշատին:
Որպեսզի իր հիմնած քաղաքն արագ բարգավաճի, Արշակ II-ը այստեղ բնակչություն հաստատողներին ապաստարանի իրավունք էր ընձեռում:
Այս արտոնության շնորհիվ քաղաքը արագ բնակեցվում է մեծամասամբ իրենց տերերից փախած գյուղացիների հաշվին:
Ներսես Կամսարական նախարարը մի քանի այլ դժգոհ նախարարների հետ, ստանալով եկեղեցու լռելյայն համաձայնությունը, հանկարծակի հարձակվում է Արշակավանի վրա, ավերում այն, իսկ բնակչությունը, բացառությամբ մանկահասակների, սրի քաշում:
Արշակ II- ն այդ խահին չէր կարող դիմագրավել իր ըմբոստ նախարարներին, սակայն որոշ ժամանակ անց օժանդակություն ստանալով վրացիներից դաժան հաշվեհարդար տեսավ Կամսարականների հետ. Նրանց ամբողջ տոհմը, բացառությամբ մի երեխայի, սրի քաշվեց:
Կամսարականներին պատկանող Երվանդաշատը և Արտագես ամրոցը հարքունիս գրավվեցին:
Հայոց արքունիքում խառնակ վիճակ էր տիրում, ինչպես նաև տարածված էր բանսարկության մթնոլորտը:
Դրա հետևանքն էր Արշակ II-ի եղբորորդիների` Գնելի և Տիրիբի սպանությունը, ապա Փառանձեմի ամուսնությունը Արշակ II-ի հետ:
Այս ամենը առաջացրեց արքունիքին հարող նախարարների վերախմբավորում, նախարարների հռոմեամետ թևի առաջնորդ Ներսեսը հեռացավ արքունիքից, և Արշակ II-ը ստիպված էր տեղի տալ պարսկամետ թևին ու դաշինք կնքել Շապուհ II պարսից արքայի հետ:
Վերջինիս դրդումով հայկական բանակը ասպատակում է Հռոմին պատկանող Մծբին շրջակայքը:
Հռոմեական կայսրությունը Արշակ II-ի այս արարքը չի պատժում, քանի որ հռոմեացիները ստիպված էին Բալկաններում դիմագրավել գոթերին:
Դրա փոխարեն Կոստանդիոս կայսրը Հայաստան է ուղարկում մի պատվիրակություն, որը վերականգնում է դաշինքը Մեծ Հայքի և Հռոմի միջև:
Որպեսզի այս դաշինքը ամուր հիմքերի վրա լինի Կոստանդիանոսը Արշակ II-ին կնության է տալիս կայսրական տոհմին պատկանող Օլիմպիային:
Սա արքունիքում առաջացնում է հերթական ողբերգությունը. Փառանձեմ թագուհին չէր ցանկանում Օլիմպիային զիջել տիկնաց տիկնոջ պատիվը:
Նա հոֆևորականի միջոցով թունավորում է Օլիմպիային:
Հարաբերությունները խիստ լարված էին եկեղեցու ղեկավար Ներսես կաթողիկոսի և թագավորի շահերին նվիրված Հայր մարդպետի միջև:
Կաթողիկոսի հրահանգով Հայր մարդպետը սպանվում է:
359թ-ին Պարսկաստանը, օգտվելով Հայատանում տիրող վիճակից, Մերուժան Արծրունի նախարարի գլխավորությամբ մի բանակ է ուղարկում Մեծ Հայք:
Այս բանակն ավերում է Ծոփք և Բարձր հայք նահանգները:
Բարձր Հայքում պարսիկները գրավում են Դրանացյաց Անի բերդը, որտեղ գտնվում էին Արշակունի թագավորների գերեզմանները:
Պարսիկները մեռած թագավորների աճյուները հանում են և ոևոշում են իրենց հետ տանել Պարսկաստան:
Սակայն Վասակ Մամիկոնյանը Արագածոտնի գավառում ջախջախում է պարսիկներին, իսկ Արշակունի թագավորների ոսկորները վերաթաղում Աղց գյուղում:
360թ-ին Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև հարաբերությունները այնքան են լարվում, որ Մեծ Հայքի հարավային սահմանի վրա ռազմական գործողություններ են սկսվում:
Երկու տերությունների միջև պատերազմը իր գագաթնակետին է հասնում 363թ-ին:
Այս թվականին Հուլիանոս Ուրացող կայսրը ներխուժում է Միջագետք, Սելևկիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակ տանում, սակայն Տիզբոնի պատերի տակ պարտություն է կրում և սպանվում է:
363թ-ին մարտական գործողություններին մասկանցում էր հայոց բանակը` Արշակ II-ի գլխավորությամբ:
Հայերն ավերում են այժմյան Թավրիզի մոտ ընկած Խիլիոկում նահանգը(հունարենից` հազարագյուղ):
Սակայն քանի որ հռոմեացիները պարտություն էին կրել նոր կայսրը ծանր հաշտություն է կնքում Շապուհ II-ի հետ, որը պատմության մեջ մտել է Ամոթալի անվան տակ:
Այս պայմանագիրն ուներ մի կետ, որով հռոմեական կայսրությունը պարտավորվում էր Սասանյանների Մեծ Հայք ներխուժելու դեպքում չօժանդակել իրենց դաշնակից Արշակ II-ին:
363-367թթ-ին Մեծ Հայքի թագավորությունը միայնակ դիմագրավում էր հզոր Սասանյան Պարսկաստանին:
Հայոց բանակը անընդհատ իր սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հետ էր մղում Մեծ Հայք ներխուժած պարսկական զորքերին:
Չկարողանալով բաց դաշտում հաղթանակ տանել հայերի նկատմամբ` Շապուհ II-ը դիմում է խարդավանքի. Նա խաղաղություն հաստատելու պատրվագով Տիզբոն է հրավիրում Արշակ II-ին, ձերբակալում նրան, բանտարկում Խուժաստանի Անդհմշն(Անհուշ) բերդում, որտեղ էլ իր մահկանացուն է կնքում Արշակ II-ը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1861
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԻՎԱՆ ԱԶԴԱՐՈՎ ՄԻՔԱՅԵԼԻ Ծանրորդ։ Եվրոպայի ԱՌԱՋԻՆ չեմպիոնը ԽՍՀՄ-ից (Երևանի "Սպարտակ", Հելսինկի, 1947թ․, 56 կգ քաշային կարգում)։ Սահմանել է աշխարհի 4 ռեկորդ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott