12. ՀԱՅՈՑ ԱՐՔՈՒՆԻՔԸ

Մեծ Հայքի թագավորության արքան երկիրը կառավարում էր գործակալների միջոցով:
Ամեն մի խոշոր նախարարական տոհմի ղեկավար գլխավորում էր մի գործակալություն:
1.Ասպետներ-այս գործակալությունը ժառանգաբար պատկանում էր Բագրատունիների տոհմի առաջնորդին, վերջինս թագավորի թագադրման ժամանակ իշխանության խորհրդանիշ թուրը կապում էր նրա մեջքին:
2.Սպարապետներ-այս գործակալությունը ժառանգաբար պատկանում էր Մամիկանյանների տոհմի տանուտիրոջը, որը հայկական բանակի ընդհանրական հրամանատարն էր:
3.Հազարապետներ-այս գործակալությունը սկզբում պատկանում էր Գնունիների տոհմի ղեկավարին, ապա անցավ Ամատունիներին: Ամատունի նախարարը ղեկավարում էր երկրի ֆինանսները: Նրան էին ենթարկվում քաղաքապետները, որոնք կոչվում էին շահապ, նույն քաղաքի շուկաների ղեկավարները, որոնք կոչվում էին գարիկպետ և այդ շուկաներում առևտուրը համակարգող կռփիչները, ինչպես նաև գյուղերի առաջնորդները, որոնք կոչվում էին դեհկան:
Հայաստանն այդ ժամանակ բավականին խիտ էր բնակեցված, օրինակ Մուշի դաշտում գտնվող Կուարտ գյուղն ուներ 3.000 տուն-բնակիչ:
Եթե հաշվենք, որ գյուղացիական մի ընտանիքը բաղկացած էր 10 անձից, ապա այդ գյուղը բավականին մեծ էր:
4.Մաշխազարդեր-այս պաշտոնը ժառանգաբար պատկանում էր Խոռխոռունիների տոհմին, որոնց տանուտերը գլխավորում էր արքունի թիկնազորի հետևակ մասը:
5.Հայրապետներ-այս գործակալությունը ժառանգաբար պատկանում էր Մարդերի ցեղի ղեկավարին` մարդպետին:
Նրա վերահսկողության տակ էր գտնվում արքունի կանանոցը և մարդպետի նաև թագաժառանգի դաստիարակն էր:
Մարդպետի իշխանության տակ էր գտնվում նաև թիկնազորի հեծյալ մասը, որը խաղաղ ժամանակ կանգ էր առնում Վասպուրականի նահանգում:
6.Սենեկապետներ-այս գործակալությունը ժառանգաբար պատկանում էր Գնթունիների տոհմի առաջնորդին, որը արքունի գրասենյակի ղեկավարն էր:
Գնթունի տոհմանունը ծագում է ասորերեն «գանթա» բառից, որը նշանակում է ամրոց:
Բանը նրանում է, որ Գնթունի նախարարը բացի գրասենյակի ղեկավար լինելուց հրամանատարն էր լեռնանցքներում գտնվող ամրոցների կայազորների:
7.Մերկերի գործակալություն-այս գործակալությունը ժառանգաբար պատկանում էր Մոկաց նախարարին:
Նրա վերահսկողության տակ գտնվող անձիք բանակին սպատազինություն, հանդերձանք և սննդամթերք էին մատակարարում:
Նախարարները արքունի խրախճանքների ժամանակ, ըստ իրենց հեղինակությամբ և զինվորական ուժի, թագավորի շուրջը` նրա աջ և ձախ կողմերից, հերթականությամբ էին բազմում:
Թագավորական խրախճանքների ժամանակ նրա շուրջը բազմողների հերթականությունը կանոնակարգվում էր Գահ նամակով և զորանամակով: Զորանամակի մեջ նախարարները ըստ իրենց հրամանատարության տակ եղած հեծելազորի քանակի բաժանում էին բյուրավորների, հազարավորների և հարյուրավորների:
Նախարարների մեջ ամենամեծ հեծելազորը մարտադաշտ էր հանում Սյունյաց նախարարը` 19.300 հեծյալ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1397
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ ԴԱՆԻԵԼԻ Ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ: Պրոֆ. (1941): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ 1945): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott