11. ԱՎԱՏԱՏԻՐԱԿԱՆ (Ֆեոդալական) ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

II-III-րդ դարերում Մեծ Հայքի թագավորությունում ստրկատիրական ֆորմացիան փոխարինվեց ավատատիրականով:
Ավատատիրական կարգերը ստրկատիրականից հիմնականում տարբերվում են արտադրության հիմնական միջոցի` հողի մասնավոր սեփականատիրոջը պատկանալով:
Ստրկատիրական կարգերի օրոք հողը պատկանում է հիմնականում թագավորներին:
Ավատատիրական կարգերի ժամանակ հայկական հասարակությունը բաժանվում էր 2 դասակարգի` շահագործող ավատատերների և շահագործվող գյուղացիության:
Ավատատերը հիմնական արտադրողին` գյուղացուն, ենթարկում են արտատնտեսական հարկադրանքի:
Իշխանական բուրգի գագաթին Հայաստանում գտնվում էր հայոց արքան, որը կրում էր Մեծ Հայքի «Մեծ թագավոր» տիտղոսը:
Նրանից ներքև գտնվում էին 4 բդեշխները` Աղձնիքի բդեշքը, որը կոչվում էր Մեծ բդեշխ, Գուգարքի բդեշխը, Նոր Շիրականի կամ Պարսկահայքի բդեշխը և Ծոփքի բդեշխը:
Իշխանության բուրգի ավելի ստորին աստիճանին կանգնած էին նախարարները:
Նախարար բառը պահլավական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է ցեղի, տոհմի ղեկավար:
Նախարարները իրենց շուրջը համախմբում էին նույն տոհմի ավելի ստորակարգ ազնվականների:
Սրանք Մեծ Հայքում կոչվում էին սեպուհներ:
Սեպուհ թարգմանաբար նշանակում է տոհմի որդի:
Ամբողջ ազնվականությունը Հայաստանում կոչվում էր ազատանի:
«Ազատ» բառը թարգմանաբար նշանակում է «սերված»:
Հայաստանում շահագործվող դասը իր ամբողջությամ մեջ կոչվում էր ռամիկ:
Այս բառը թարգմանաբար նշանակում է ամբոխ:
Իսկ հիմնական արտադրողը Հայաստանում`գյուղացին, կոչվում էր շինական:
Մեծ Հայքի թագավորությունում ավատատիրական կարգերը շատ ավելի մեղմ բնույթ ունեին, քան օրինակ Բուզանդական կայսրությունում կամ Ռուսական կայսրությունում:
Գյուղացին պարտավոր էր որոշակի աշխատանքներ կատարել թե' իր ավատատիրոջ, թե' պետության օգտին. նա ամեն տարի պետք է իր աշխատանքով 1 կգ. արծաթին համարժեք արտադրանք տար:
Գյուղացի կանայք պարտավոր էին տղամարդկանցից կիսով չափ պակաս աշխատել:
Գյուղացիական համայնքը Հայաստանում մեկ գյուղում ապրող գյուղացիների միությունն էր, որը ամեն տարի, ըստ գյուղացիական ընտանիքների շնչի, փողի վերաբաժանում էր կատարում:
Մեծ Հայքի թագավորությունում ամեն մի գյուղացիական ընտանիքի բաժին էր հասնում քառորդ հեկտար հող, որը կոչվում էր «Եդիկի հող»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2503
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԻԿՈԼԱՅ ԱՍՐԻԵՎ Գեներալ-լեյտենանտ (1968): Ռազմ. գիտ. դ-ր (1980), պրոֆ. (1981): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott