10. ՄԵԾ ՀԱՅՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԹԵՎ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Պարթևական տերությունը Վաղարշ I արքայի օրոք վերստին բռնեց հզորացման ուղին:
Պարթևները չէին կարող հանդուրժել Մեծ Հայքում Հռոմի գերիշխանությունը:
Վաղարշը 52թ-ին զորք տրամադրեց իր կրտսեր եղբայր Տրդատին, որը մտավ Հայաստան, Արտաշատից վտարեց Հռադամիզդին և հայ ավագանու կողմից թագավոր հռչակվեց:
Սակայն 52-53թթ-ի ձմռանը Հայաստանում գտնվող պարթևական բանակի շարքերում սկիզբ առավ համաճարակ:
Տրդատը ստիպված էր հեռանալ Հայաստանից:
Նա 54թ-ին վերադարձավ և Արտաշատից վերջնականապես վտարեց Հռադամիզդին:
Այժմ Հռոմն է միջամտում Մեծ Հայքի գործերին. Ներոն կայսրը 57թ-ին տաղանդավոր զորավար Կորբուլոնի գլխավորությամբ բանակ է ուղրակում Հայաստան:
57-58թթ-ի ձմեռը Կորբուլոնի բանակը անց է կացնում Կարին քաղաքից արևելք Եղիգիսի հանքային ջրերի մոտ:
58թճի գարնանը Կորբուլոնը շարժվում է դեպի Արտաշատ:
Հռոմեական բանակը Արարատյան դաշտ է մտնում Քարվանսարայի լեռնանցքով այս լեռնանցքում Վոլանդ ամրոցը գրավելուց հետո:
Տրդատ I-ի տրամադրության տակ եղած զորքը բավարար չէր և Տրդատը ստիպված էր հեռանալ Հայաստանից:
58-59թթ-ի ձմեռը անցկացնելով Արտաշատում, 59թ-ի գարնանը Կորբուլոնը շարվում է Տիգրանակերտ` նախապես հրամայելով ավերել Արտաշատը:
Նա Արտաշատի ավերումը պատճառաբանում է, թե այս քաղաքը չափազանց մեծ է կայազոր թողնելու համար:
Հռոմեական բանակը մինչև Տիգրանակերտ ծանր կորուստներ կրեց:
Կորուստները առավել մեծ էին Մուշի դաշտից հյուսիս, որտեղ հռոմեացիներին հարվածներ հասցրեցին ռազմատենչ մարդերը:
Անցնելով Տավրոսի լեռնաշղթան` հռոմեացիները մտան Աղձնիք նահանգ, որտեղ գտնվում էր մայրաքաղաք Տիգրանակերտը:
Քաղաքի դարպասները նրա բնակիչները, որոնք մեծամասամբ հելլենականացվել էին, բացեցին:
Տիգրանակերտը գրավելուց հետո Կորբուլոնը հարեց Հայաստանում իր առաքելությունն ավարտված և հաղթական զեկույց ուցարկեց Ներոն կայսերը:
Այս առիթով Հռոմում հարվեցին շքադրամներ, որոնց վրա պատկերված էր երիտասարդ կնոջ տեսքով չոքած Հայաստանը, որի գլխավերևում հռոմեացի լեգեոներն էր:
Մակագրությունը(լեգենդ) հետևյալն էր. «Հայաստանը հաղթված»:
Հռոմի կայսրը Հայաստանի թագը 60թ-ին շնորհում է Տիգրան VI-ին, որի մայրաքաղաքը Տիգրանակերտն էր:
Հռոմի այս խամաճիկը նույն թվականին ռազմական գործողություններ է սանձազերծում պարթևների դեմ(նույն թվականին):
Այս ամենը Պարթևական տերությունը հանդուրժել չէր կարող:
Վաղարշ I արքայից արքան զորք է տրամադրում իր եղբայր Տրդատին, որը դրանով մտնում է Հայաստան, գրավում մայրաքաղաք Տիգրանակերտը և Հայաստանից վտարում է Տիգրան VI-ին:
Ներոն կայսրը 61թ-ին որոշում է Հայաստանը վերստին նվաճել, քանի որ Կորբուլոնը հրաժարվել էր բանակի հրամանատար լինել, դեպի Հայաստան արշավող բանակի հրամանատար է նշանակվում ռազմական գործից բավականին հեռու Պետրոսը, որը արքունիքում ինտրիգների վարպետ էր:
62թ-ին Պետրոսի գլխավորած բանակը մտնում է Մեծ Հայքի թագավորություն` Ծոփքի նահանգ և մի քանի փոքր հաղթանակներ է տանում:
Դա հերիք էր, որ Պետրոսը կայսերը զեկուցի, թե Հայաստանն արդեն նվաճված է:
Պետրոսի բանակը ճամբար է դնում այժմյան Խարբեդի դաշտում` Արածանի գետի ափին` Հռանդեա վայրում:
Տեղեկանալով Հայաստան Պետրոսի ներխուժման մասին` Վաղարշ I-ը իր ամբողջ բանակով մտնում է Հայաստան, այստեղ նրան է միանում Տրդատի բանակը և հայ-պարթևական միացյալ զորքը պաշարում է հռոմեական ճամբարը:
Ահաբեկված Պետրոսը խայտառակ պայմանագիր է կնքում` Վաղարշի հետ. Հռոմեացիները հայերին ու պարթևներին են հանձնում իրենց ամբողջ զենքը, հանդերձանքը և սննդամթերքը:
Հռոմեացիները լքում են Հայաստանի տարածքը` մեկ օրում անցնելով 60 կմ:
Ներոնը ցանկանում էր գեթ Հռոմեական կայսրության արժանապատվությունը վերականգնել:
Հավաքվեց նոր բանակ, որի հրամանատար նշանակվեց Կորբուլոնը:
Այս բանակը Հայաստան մտնելուց հետո(64թ.) ռազմական գործողություններ չվարեց. նույն Հռանդեայի դաշտում կնքվեց պայմանագիր, որով Տրդատ I-ը Հայաստանի թագավոր էր նշանակվում Ներոնի կողմից:
Մարտակառքով շարված 2 բանակների առջև դրված էր աթոռ` Ներոն կայսեր կիսանդրիով:
Տրդատը կայսեր կիսանդրու առջև դրեց հայկական թագը` պարտավորվելով այն ետ ստանալ Հռոմում անձամբ Ներոնից:
64թ-ին Տրդատ I-ը հայ-պարթևական 3 հազարաոց շքախմբով ճանապարհ ընկավ դեպի Հռոմ:
Այս շքախումբը շատ դանդաղ էր շարժվում, և ճանապարհորդությունը տևեց համարյա 1 տարի, և այս շքախմբի ամեն մի օրը հռոմեական գանձարանի վրա նստում էր 200.000 արծաթե դենար(1 դենարը = 3,6 գ. Արծաթ):
Երբ 66թ-ին Տրդատը ժամանեց Հռոմ Ներոնը Հռոմում չէր և Տրդատը մեկնեց Նեապոլիս:
Այստեղ Տրդատի պատվին գլխապտույթ ներկայացումներ բեմադրեցին:
Տրդատի թագադրումը տեղի ունեցավ նույն 66թ-ին Հռոմի ֆորումում:
Հայաստան վերադարձող Տրդատին Ներոնը ընծայեց 50 մլն. արծաթե դենար, որով Տրդատը վերականգնեց ավերված Արտաշատը, ինչպես նաև վերակառուցեց Գառնիի համալիրը:
72 և 75 թթ-ին Տրդատ I-ը Հայաստանից դուրս է մղում Ալանների 2 արշավանքները:
Ալանները օսեթների նախնիներն էին:
Ամենայն հավանականությամբ Տրդատ I-ը մահացել է 88թ-ին:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1413
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ Ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott