Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով

Նկար Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին սյունակագիր, Սեւան Նիշանյանի վերջին ֆեյսբուքյան գրառումն անհանգստացրել է մի շարք թուրքական լրատվամիջոցների։

Իր ֆեյսբուքյան էջում Սեւան Նիշանյանն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Եգիպտոսի իրադարձությունների հետեւում Իսրայելն է կանգնած» արտահայտությանը։

Նիշանյանը կրկնել է Էրդողանի խոսքերը. «Հետեւում ո՞վ կա։ Իսրայելն է։ Մեր ձեռքում փաստաթղթեր կան։ 2011 թվականի ընտրություններից առաջ Ֆրանսիայում մի համաժողովի ժամանական Արդարադատության նախարարը եւ մի մտավորական զրուցում էին։ Նա էլ էր հրեա։ Ճիշտ այս բառերն են օգտագործել. «Եթե Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» ընտրություններում հաղթեն, միեւնույնն է նրանք չեն հաղթելու»։ Սա է ամենը»։

Էրդողանի այս խոսքերը հիշեցնելուց հետո Նիշանյանն ավելացրել է. «Եթե նման անխելքը տաքսու վարորդ լիներ, 15 րոպե կարող եք դիմանալ։ Լավ, հանդուժողականություն ցուցաբերենք՝ թող կես ժամ լինի։ Բայց այս մարդը 11 տարի է՝ ղեկին է։ Նրան վռնդելու ժամանակը չէ՞»,-գրել է Նիշանյանը։

Նշենք, որ ամիսներ առաջ թուրքական դատարանը Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար 13,5 ամսվա ազատազրկման է դատապարտել Սեւան Նիշանյանին։

Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:

«Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:

Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը:

Հայտնում է news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նկար
22.08.13/09:10
Հենրիխ Մխիթարյան. «Ուզում եմ, որ հարգեն իմ սերը հայրենիքիս նկատմամբ»
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ԻՇՏՈՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ Խորհրդային հայ ֆուտբոլիստ, խաղացել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականից և Արարատ Երևանից որպես հարձակվող: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott