Կարմիր Խաչը հանդիպել է հայ ռազմագերուն. Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին

Նկար Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հետ: Վերջինս նամակ է փոխանցել ընտանիքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:

«Հակոբը նամակում գրել է, որ ինքը շատ լավ է, իրեն այնտեղ շատ լավ են վերբերվում; Հագուստ են տվել, բուժզննում է անցել: Իսկ վերջում գրել էր՝ ձեր սիրելի Հակոբ ջան»,- պատմեց Արմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ առավոտյան էլ իրենք էին երկտող ուղարկել հարազատների անունից, որտեղ գրել էին, որ կարոտում եւ սպասում են իրեն:

Իսկ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երեւանյան գրասենյակից հաստատել են հանդիպման փաստը, նշել, որ հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան նորություններով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն այսօր Կարմիր Խաչին հաջողվել է հանդիպել հայ ռազմագերուն:

Հայտնում է news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԱՅԿ ԱԶԱՏՅԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ Ծնվ. 25(07).09(10).1881թ., Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) Մահ. 13.11.1964թ., Թբիլիսի, թաղված է Երևանի Պա ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott