Ստամբուլում տարեց հայուհու սպանության համար մեղադրվող Նազարյանը կրկին նշել է, որ չի հիշում նման դեպք

Նկար Այս տարվա սկզբին Ստամբուլի Սամաթիա թաղամասում Մարիցա Քյուչյուքի սպանության և 3 այլ հայ կանանց վրա հարձակումների համար մեղադրվող Մուրադ Նազարյանը դատավարության ընթացքում առաջին անգամ նախօրեին կայացած նիստի ժամանակ պատասխանել է դատավորի հարցերին։

Դատարանում Նազարյանը նշել է, որ չի հիշում և սպանությունն ինքը չի կատարել։ «Չեմ կարողանում հիշել։ Այդ սպանությունը ես չեմ կատարել» հայտարարել է Նազարյանը։

Ավելի վաղ ոստիկանատանը տված ցուցմունքներում նա հայտարարել էր, թե «չի հիշում է և հնարավոր է՝ ինքն է կատարել սպանությունը»։ Դատարանում նրա խոսքերի և ցուցմունքի միջև եղած տարբերության վերաբերյալ Նազարյանը հայտարարել է, թե ոստիկանատանը ցուցմունք տալու ժամանակ հոգեբանական ճնշման է ենթարկվել, դրա համար էլ ասել է, թե «միգուցե սպանությունն ինքն է իրականացրել»։

Սպասվում է, որ Նազարյանի գործով մյուս դատական նիստը կգումարվի նոյեմբեր ամսին։

Նազարյանին մեղադրում են հունվար ամսին Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայուհիների վրա հարձակման և նրանցից 85-ամյա Մարիցա Քյուչյուքի դաժան սպանության համար։

Նշենք, որ Նազարյանին ճանաչողների նշում են, թե նա ֆիզիկապես ոչ ուժեղ և որոշակի հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ով ունակ չէր դիմացինին վնաս հասցնել։ Թուրք առաջադեմ շրջանակները նույնպես կասկածելի են համարում Նազարյանի հետապնդումները։

Միևնույն ժամանակ Նազարյանն ինքը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ դեպքերի վերաբերյալ ոչինչ չի հիշում և այդ մասին իմացել է ոստիկաններից։


Հայտնում է allturkey.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott