Ռամիլ Սաֆարովի գործով տուժած Հայկ Մակուչյանը Եվրադատարանից արդարության ակնկալիք ունի

Նկար Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ որոշում չունի գործով տուժող Հայկ Մակուչյանի ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացված բողոքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դատապաշտպան Նազելի Վարդանյանը: Նա նշեց, որ կարգը երկարատեւ գործընթաց է պահանջում եւ մինչեւ մեկ տարի տեւում է, մինչեւ որոշում կկայացվի բողոքն ընունե-չընդունելու վերաբերյալ:

Գործով տուժող Հայկ Մակուչյանն էլ ասաց, որ ակնկալիքն այն է, որ արդարությունը հաղթանակի: «Թե ինչ որոշում կկայացվի, քաղաքական վճիռ կլինի, թե իրավական չեմ կարող ասել»,- ավելացրեց Հայկ Մակուչյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2013թ-ի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոք է ստացել Հայկ Մակուչյանից ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներից: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Հայկ Մակուչյանը: Խոսքը փաստաթղթերի ստացման մասին է, սակայն դեռ ոչ դրանց դիտակման:

Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ է դիմել ընթացիկ տարվա փետրվարին: Մասնավոր բողոքը ներկայացվել Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից: Բողոքը վերաբերում է Մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 14-րդ հոդվածներին: Բողոքի նախապատրաստմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում ներառվել են հայրենական եւ արտերկրյա մասնագետներ, այդ թվում` դատապաշտպան Նազելի Վարդանյանը, ով հայկական կողմը ներկայացրել է Բուդապեշտի դատական գործընթացում:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Հայտնում է news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋԻՎԱՆԻ Աշուղ, ժողովրդական երգիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott