Պուտինն ի տարբերություն Մեդվեդեւի չայցելեց «շահիդների» գերեզմանոց

Նկար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած երեկվա իր այցի շրջանակներում չայցելեց Բաքվի ամենաբարձր տարածքում տեղակայված, այսպես կոչված, «Շահիդների ծառուղի»։ Այս քայլը, ադրբեջանական պետական քարոզչամեքենայի եւ անձնապես Իլհամ Ալիեւի համար, մեղմ ասած, լուրջ հարված էր։ Վերջինս փորձում է Ադրբեջան այցելող յուրաքանչյուր նախագահի եւ արտասահմանյան պատվիրակության ղեկավարի տանել այդ գերեզմանոց՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ազատության համար զոհված դուստրերի եւ որդիների հիշատակը հարգելու»։

Ինչպես հայտնի է, «ազատության համար զոհվածներ» ասելով, նկատի ունեն 1990 թվականի հունվար 13-19-ին Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Գերեզմանոցում թաղվածները զոհվել են հունվարի 20-ին, երբ քրիստոնյա բնակչության փրկության համար Բաքու մտցվեց Խորհրդային զորքը։ Ադրբեջանի ազգային ճակատի ծայրահեղականների հետ բախումներում զոհվեց մի քանի ռուս զինվորական։ Ահա այս մոլեռանդների ու ջարդարարների ծառուղի են Ադրբեջանի իշխանությունները փորձում տանել Բաքու այցելող արտասահմանյան բոլոր պատվիրակությունների ղեկավարներին։ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն իր նախորդ Դմիտրի Մեդվեդեւի, չայցելեց «Շահիդների ծառուղի»։

Պուտինի երկրորդ «հարվածը», ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման մասին Ալիեւի խոսքում «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի» հիշատակման անտեսումն էր։ Ալիեւը, երկու նախագահների համատեղ հայտարարության ժամանակ կրկին անդրադարձավ «Ադրբեջանի 20 տոկոս օկուպացված տարածքի» հին թեմային։ Նշեց, որ այնտեղ ամեն ինչ քանդված է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերը չեն իրականացվում եւ այլն։ Ի պատասխան, Պուտինը պարզապես հակիրճ անդրադարձով ընդգծեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ուղիով, քննադատելով ագրեսիայի եւ ռազմատենչ հայտարարությունների ցանկացած դրսեւորում, ինչով միայն Ադրբեջանն է զբաղվում։

Իվան Ղարիբյան

Հայտնում է news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՆԱՀԻՏ ԱՃԵՄՅԱՆ Ծնվել է 1924թ.:Անահիտ Աճեմեանը ծնվել է Նիու Եօրքում: Նախնական երաժշտական կրթութիւնն ստացել է \"Ջուլի ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott