Թուրք պատգամավորը հայերին ծածկագրերով նշելու հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել իշխանություններին

Նկար Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վերջին օրերին Թուրքիայում արձագանք գտած հայերին եւ ազգային մյուս փոքրամասնություններին ծածկագրերով նշելու հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել խորհրդարանի նախագահությանը՝ պատկան մարմինների կողմից պատասխանի ակնկալիքով։

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորի հարցադրումը ներառում է հետեւյալ կետերը.

Հավաքված տվյալներն այնպես են, ինչպես Կրթության նախարարությունն էր ներկայացրե՞լ։ Ինչո՞ւ են այդ ծածկագրերը գաղտնի։

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների տվյալները պատրաստի մի տեղ են գրանցվա՞ծ, թե՞ դիմելուց հետո է ուսումնասիրություն իրականացվում։

Կասկածելի չէ՞, որ այդ տվյալներն օգտագործում է միայն Կրթության նախարարությունը։ Այդ տվյալներն օգտագործվո՞ւմ են ոստիկանության, կադաստրի, հետախուզության եւ այլ ոլորտներում։

Այդ տվյալները հասանելի՞ են ոստիկանության, Ազգային հետախուզության ծառայության, ժանդարմերիայի հետախուզության կողմից։

Դատարաններին այդ տվյալները հասնո՞ւմ են։

Ոչ քրիստոնյա ազգային փոքրամասնություններին ծածկագրերով նշո՞ւմ են։

Այդ տվյալները հասանելի՞ են ցանկացած պաշտոնյայի։ Հատուկ գաղտնիության որոշում կա՞։

Լոզանի պայմանագրով նախատեսված որեւէ փաստաթուղթ կա՞, որտեղ նշված է, որ ազգային փոքրամասնություններին պետք է ծածկագրերով նշել։ Ո՞ր օրենքով կամ որոշումով է նման բան կիրառվում։

Ո՞րն է իմաստը, որ 4 սերունդ առաջ մահմեդականացած քրիստոնյան նշվում է հատուկ ծածկագրով։

Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դժվարին գործընթացի ժամանակ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր: Այսպես, երեխայի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:

Հայտնում է news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՅԻՍ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ (ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ) ԳՐԻԳՈՐԻ Դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott