Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ անելու է ԼՂ հարցը կարգավորելու համար. Մորնինգսթար

Նկար Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ անելու է ԼՂ հարցը կարգավորելու համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը:

«Մենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում շարունակելու ենք ակտիվ գործունեություն ծավալել և հնարավոր ամեն ինչ անելու ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն օժանդակելու համար»,-Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունը ժամեր առաջ տարածել էր հաղորդագրություն, որում նշվում է, որ Էդվարդ Նալբանդյանը այսօր Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Բանակցությունների օրակարգում է լինելու ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ժակ Ֆոր (Ֆրանսիա) և Յան Քելի (ԱՄՆ) մասնակցությամբ, անցկացվել է Լեհաստանի Կրակով քաղաքում, 2013թ. մայիսին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի անբաժան մասն էր) տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ:

1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ են ընթանում:

Հայտնում է Թերթ.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷՆԹԸՆԻ ՄԻՐԱՔՅԱՆ 1950-ականներին եղել է կարատե-դոյի միակ մասնագետն Արևմուտքում: Օկինավայում (Ճապոնիա) անցկացված արևելյան մարզաձևերի մրցույթում սպիտակ ռասայի միակ ներկայացուցիչ է եղել 30 հա Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott