Բուժենք հասարակությանը կոմիտասյան ոգով

Նկար Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը նշեց, որ շուտով կբացվի մի կայք, որտեղ զետեղված կլինեն մեծն Կոմիտասի մասին բոլոր տեղեկությունները` նրա կենսագրությունը, ստեղծագործությունները և այն ամենն, ինչ կապում է Կոմիտասին ժողովրդի հետ: «komitasfamily.com» այս կայքում կգրանցվեն բացառապես կոմիտասասեր ու հայ բարձարժեք մշակույթը գնահատող անհատները: «Կայքը ստեղծվել է Վահագն Նավասարդյանի հետ համատեղ ջանքերով»,- նշեց կոմիտասագետը հավելելով, որ այսօր հայ ժողովուրդը մշակույթի սով է ապրում: «Կա ֆիզիկական ու հոգևոր աշխարհների պատերազմ: Հայ զինվորի շնորհիվ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել ֆիզիկական սահմանում, սակայն մեզ հայտարարված է հոգևոր պատերազմ: Մեր հոգևոր սահմաններն ուզում են թրքացնել, բայց մենք բաց ճակատով ընդունում ենք այդ պատերազմը, որը կոչում ենք կոմիտասյան պայքար»,- նշեց Ա. Շահնազարյանն ընդգծելով, որ կայքում անց են կացվելու դասեր հատուկ հայ մայրերի, հայ ընտանիքների ու հայ երիտասարդների համար: «Կկազմակերպվեն նաև բաց քննարկումներ, ինչպես նաև խազագրության մասին տեղեկություններ: Հայ մայրերի օրորոցայինները եղել են միշտ կոմիտասյան մեղեդիները: Զուր չի ասված, որ երաժշտությամբ բուժել են ամեն ինչ: Կլինի վիրտուալ մի աշխարհ, որտեղ միանասկան կպայքարենք ու կբուժվենք»,- հավելեց բանախոսը:
Կայքի ստեղծման համար հիմք է հանդիսացել Կոմիտասի տետրակը, որը ձեռք բերելու հնարավորությունը հայաստանյան իշխանությունները կորցրել են` պարզապես ժամանակ ձգձգելով: «Կոմիտաս ասելով հասկանում ենք հայի էությունը, հայոց պատմությունն ու հարենի բնությունը, հայ ժողովուրդը միասնական: Մենք կորցրել ենք այդ ամենը` Կոմիտասին մոռանալով: Իրականում համակարգչից ոչինչ չեմ հասկանում, բայց երբ ընդգրկվեցի սոցցանցերից մեկում, ականատեսը դարձա մի սարսափելի երևույթի: Հույսս կտրել եմ իմ սերնդակցիներից: Իմ հույսը մեր երիտասարդությունն է»,- հավելեց Ա. Շահնազարյանը նշելով, որ կոմիտասյան այս նախաձեռնությամբ կբժշկի ոչ միայն հայ երաժշտությունն, այլև հայ ժողովրդին: «Կոմիտասի տետրակը ձեռքբերելու խնդրանքով դիմել է մեր պետական այրերին, սակայն նրանցից ստացել է մերժում: Կոմիտասի երազանքն էր համայնքը: Երբ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական յաթաղանի զոհը դարձան միլիոնավոր հայեր, Կոմիտասն այդ մտքից խելագարվեց: Ինձ իմ ընկերներից շատերն այսօր ասում են, թե ոչինչ չի ստացվի, բայց ես ձեզ ասում եմ` կստացվի: Մեր մտավորականներն այսօր մի մեդալ ստանալով մտնում են մկան ծակը»,- նշեց նա ընդգծելով, որ ոչ մի գնով հետ չի կանգնելու իր այս քայլից: «Կոմիտաս ասելով հասկանում ենք հայ ընտանիք: Նայում եմ, տեսնում, թե ինչպիսի գեղեցկուհիներ են այսօրվա հայուհիները: Ափսոսս գալիս է, որ նրանցից շատերը չեն ամուսնացել: Ուզում եմ միավորել բոլորին Կոմիտասի շուրջ: Ապշեցի, երբ տեսա, թե սոցցանցերում ինչպես են իրենց դրսևորում նույն այդ մտավորականները, նույն այդ հոգևորականները, ովքեր զբաղված են անմակարդակությամբ ու ջրիկությամբ: Կրկին երգում են հին երգը` սերիալներով որոշեցին վերացնել ոսկեղենիկ հայերենը, երաժշտությամբ էլ` մեր մշակույթը, բայց մենք որոշել ենք զինվել ու հագնվել զինվորի հագուստ: Կոմիտասի շուրջ 1500 ստեղծագործություններից 1300-ը մնացել են ստվերում: Մենք որոշել ենք դրանք ևս ներկայացնել կայքում: Եթե միասնական կարողնանան երգել Կոմիտասի թեկուզ մեկ երգ` ուրեմն մենք հաղթանակած ենք»,- ասաց նա:
Խոսելով կայքի մասին`Վահագն Նավասարդյանը նշեց, որ հսկայական աշխատանքն արդեն մոտենում է իր ավարտին: «Կայքը համարյա պատրաստ է: Տարվում են աշխատանքներ` կայքը վերջնական տեսքի բերելու համար: Այն նախատեսված է աշխարհասփյուռ հայության համար: Կայքի գաղափարը պատկանում է Ա. Շահնազարյանին, իսկ ես ցանկություն հայտնեցի օգնել նրան»,- նշեց բանախոսը հավելելով, որ կայքում կարող են գրանցվել բոլորը` անկախ սեռից ու տարիքից: «Ժամանակի ու տարածության մեջ դժվար է տեղավորվելը, սակայն կայքին օժանդակել ու հովանավորել ցանկացողները շատ են: Կայքը հիմնվել է սեփական միջոցներով: Այն մշակութային ու հասարակական տարր կմտցնի վիրտուալ աշխարհում, որը հնարավորություն կտա երիտասարդներին կրթվել ու դաստիարակվել կոմիտասյան լեզվով ու ոգով»,- հավելեց երիտասարդն, ով իրեն նվիրել է այս ազգանվեր գործին:
Նշենք, որ կայքը վերջնական պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: Ա. Շահնազարյանը նշեց, որ Կոմիտասի ստեղծագործություններից առավել հայտնիներից 5-ը կտեղադրվի կայքում: «Անտիվիրուս: Այսպես կկոչվի այդ երգերի հավաքածուն, որն ուղղված կլինի թուրքական վիրուսների դեմ»,- հավելեց նա:

Հայտնում է mardik.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆԻ Քանդակագործ: ՀՀ ժողովրդական նկարիչ (1977): ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott