Բոստոնի ահաբեկչության հեղինակների հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնաևը, ներողություն է խնդրել հայկական համայնքից

Նկար 00:18 • 01.05.13

Ռուսլան Ցարնաևը, ով Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ հեղինակներ Թամերլան և Ջոհար Ցարնաևների հորեղբայրն է, կապ է հաստատել the Mirror-Spectator-ի խմբագրության հետ՝ հայ համայնքից ներողություն խնդրելու համար: Նա հայ համանքից ներողություն է խնդրել Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ քննարկումների ընթացքում արված իր վերջին հայտարարությունների համար, որի ժամանակ նա հիշատակել է հայերին, մասնավորապես Միշա անունով մի հայի, ով վերջերս իսլամ է ընդունել, հայտնում է Mirror-Spectator-ը:

«Հայաստանը շատ ուժեղ մշակույթ ունի, հետևաբար, ես ցանկանում եմ նշել, որ նրա (Միշայի) ազգային պատկանելությունը ոչ մի կապ չունի դրա հետ: Երանի, ես այդ երբեք ասած չլինեի», հայտարարել է Ցարնաևը:

Նա ևս մեկ անգամ ներողություն է խնդրել հայկական համայնքից՝ նրանց անունն «այս չարամիտ իրադարձության» հետ կապելու համար:

Լրատվամիջոցներին արված նախկին հայտարարություններում Ցարնաևը, խոսելով վերջերս իսլամ ընդունած Միշայի մասին, ում անունը այժմ հաղորդվում է որպես Միխայիլ Ալահվերդովա, հայտարարել էր, որ նա է «լվացել» Թամերլան Ցարնաևի ուղեղը և «զինել» ոչ մուսուլմանների հանդեպ ծայրահեղական գաղափարներով և շեշտել է, որ նա (Միշան) հայկական ծագում ունի:

Ցարնաևը այս մասին հայտարարել է հեռախոսակապի միջոցով, սակայն ասել է, որ չի կարող պատասխանել հետագա հարցերին: Նրա զանգահարած հեռախոսահամարի որոնման արդյունքում հաստատվել է, որ հեռախոսազանգը եկել է Մերիլենդից, իսկ հեռախոսահամարը գրանցված է Ցարնաևի անունով:

Հայտնում է tert.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ Դերասան, բեմադրիչ 28 ապրիլ, 1903 - 23 սեպտեմբեր, 1974 Թադևոս Տեր-Գրիգորյան Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott