Հենրիխ Մխիթարյանը Շախտյորի կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն
 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Խարկովի «Մետալիստին»: Հանդիպման 84-րդ րոպեին «Շախտյորի» կիսապաշտպան Իլսինյոն հավասարեցրեց հաշիվը և դրական արդյունք ապահովեց իր թիմի համար:
	Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Խարկովի «Մետալիստին»: Հանդիպման 84-րդ րոպեին «Շախտյորի» կիսապաշտպան Իլսինյոն հավասարեցրեց հաշիվը և դրական արդյունք ապահովեց իր թիմի համար:Այս խաղից հետո «Շախտյորը» վաստակում է 71 միավոր: «Մետալիստը» ունի 56 միավոր և Կիևի «Դինամոյի» հետ կիսում է 2-3 հորիզոնականները: Այժմ «Շախտյորը» անհասանելի է մրցակիցների համար: Այսպիսով, Ուկրաինայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Շախտյորին» հաջողվում է անհասանելի դառնալ մրցակիցների համար և հռչակվել Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:
Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Թե առաջին խաղակեսում, թե երկրորդում Մխիթարյանը բավականին ակտիվ էր և լավ հնարավորություններ ուներ դարպասը գրավելու: Վերջին րոպեին նրա հարվածից հետո «Մետալիստին» փրկեց Գորյանիովը: Մխիթարյանն արդեն երրորդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն:
«Շախտյոր»-«Մետալիստ»՝ 1-1
Գոլերը՝ Իլսինյո 84 - Դևիչ 39
Հայտնում է tert.am-ը
|   | 
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
				        	Կարդալ մանրամասն..
			        	|   | 
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
				        	Կարդալ մանրամասն..
			        	|   | 
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
				        	Կարդալ մանրամասն..
			        	|   | 
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
				        	Կարդալ մանրամասն..
			        	|   | 
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
				        	Կարդալ մանրամասն..
			        	
				Նախորդ տեսանյութերը (25)
			
		
			
			
										
							 
					        
					        	  
					    
										
										
							 +Առաջարկեք Ձեր հյուրին
			Բոլոր տեսանյութերը...
					        
					        	  
					    
							
			
			
			+Առաջարկեք Ձեր հյուրին
			Բոլոր տեսանյութերը...
		
	
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
					        	Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
					         
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
					        	Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
					        
       	  Մենք սոց. ցանցերում
       	  
       
      
 

 
	 
			  
	



 
		  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 