ՀՀ նախագահի վերջին ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատություններին համապատասխան. ԵԽԽՎ զեկույց

Նկար Եվրոպայի Խորհուրդը հրապարակել է 2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման վերաբերյալ իր զեկույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցում 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, բնութագրվում են լավ կազմակերպված, նշվում է, որ հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Այս ընտրությունները նախորդ` 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ առավել բարելավված են գնահատվում:

Ընտրություններին հետեւող եվրոպացի դիտորդները դրական են գնահատել քվեարկությունն իրենց այցելած ընտրատեղամասերի 95 տոկոսում:

Միաժամանակ զեկույցում նշվում է մի շարք թերությունների մասին, որոնց մի մասը տեխնիկական բնույթ է կրում: «Մենք կոչ ենք անում իշխանություններին` անդրադառնալ այդ թերություններին, որպեսզի երաշխավորվի, որ դրանք չեն կրկնվի ապագա ընտրություններում` լինեն դրանք ազգային կամ համայնքային»,- նշվում է զեկույցում:

Ընդգծվում է, որ ընտրողների մեծ մասն իր ձայնը տալիս է` առաջնորդվելով ոչ թե կոնկրետ թեկնածուով, այլ նրա ներկայացրած կուսակցությամբ:

Ընտրական գործընթացում հասարակական վստահությունը խթանելու նպատակով կոչ է արվում իշխանություններին քննել ընտրակեղծիքներին եւ զանցանքներին վերաբերող յուրաքանչյուր պնդում և օրենքի համապատասխան պատժել յուրաքանչյուր զանցարարի:

ԵԽ-ն ողջունել է արձանագրված առաջընթացը և կոչ արել Հայաստանի իշխանություններին` սերտորեն համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ` հետեւելով Վեհաժողովի ընթացակարգերին, անդրադառնալ Հայաստանի նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցում, ինչպես նաև Ընտրական գործընթացներին հետեւող դիտորդական առաքելության մյուս անդամների կողմից մատնանշված թերություններին և առաջարկներին:

ԵԽԽՎ-ն փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններին հետեւելու առաքելությամբ Հայաստան էր գործուղել 36 դիտորդի: Պատվիրակության ղեկավարն էր Կարին Ուոլդսեթը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական՝ գարնանային նստաշրջանը մեկնարկվել է ապրիլի 22-ին և կտևի մինչև ապրիլի 25-ը: Այսօր` նստաշրջանի առաջին օրը` Երևանի ժամանակով ժամը յոթին, քննարկվելու է Հայաստանի նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը:

Հայտնում է armenpress.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆԱԿ ԼԵՎՈՆՅԱՆ Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott