Ազնավուրի ելույթն ավարտվել է սուլոցներով, հանդիսատեսը պահանջել է տոմսի գումարը

Նկար Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն օգոստոսի 21-ին ելույթ է ունեցել ֆրանսիական Նարբոն քաղաքում, ինչն ավարտվել է չտեսնված միջադեպով. հանդիսատեսը սուլել է և «թու» գոռացել, հետ պահանջել տոմսի համար իր վճարած գումարը:

Le Parisien-ը հայտնում է, որ տոմսն արժեցել է 45 եվրո, իսկ Ազնավուրը կատարել է 5 երգ, որոնցից 2-ը՝ դուետով:

Ելույթը տեղի է ունեցել ֆրանսիացի նշանավոր կատարող Շառլ Տրենեի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով, նրա հայրենի Նարբոն քաղաքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շոուի վերջում հանդիսատեսը հոտնկայս վանկարկել է՝ «Փոխհատուցե՛ք»:

Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հստակեցնում են, որ խնդիրը թյուրիմացությունն է եղել, քանի որ տոմսերի վրա գրված է եղել, թե «Ֆրանսիական երգի վերջին գերաստղի»՝ հենց Ազնավուրի համերգն է, իսկ խոսքն ընդամենը ելույթի մասին է եղել, այն էլ՝ սկսնակ երգիչների հետ:

Ազնավուրը հաջորդիվ հայտարարություն է տարածել, որում ասել է, թե իր համերգը կազմակերպելու խնդիր չունի, իսկ դա ընդամենն իր հարգանքի տուրքն է եղել Տրենեին, ում համարում է իր վարպետը:

Midilibre.fr-ը մեջբերում է մի հանդիսատեսի, որն ասել է. «Մենք հասկանում ենք, որ Ազնավուրը ծեր է և հոգնած, բայց որոշ մարդիկ 900 կմ ճանապարհ են անցել նրան լսելու համար: Մեզ հիմարեցրել են»:

Աղբյուրը հայտնում է, որ Նարբոնի իշխանությունները որոշել են փոխհատուցել:

Հայտնում է tert.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ ՄԿՐՏՉԻ ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժող. արտիստ: Սոց. աշխատանքի հերոս (1975): 1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել Լենինականի պետ. թատրոնի հիմնադիրներից (1 Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott