Հայերը չեն թողնի, որ ես հանգիստ աշխատեմ. Աուրելիա Գրիգորիու

Նկար Ինչպես հաղորդում է hraparak.am կայքը՝ մոլդովացի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն, ով Հայաստանի խորհրդարանում հանդես էր եկել հակահայ հայտարարություններով, դեռևս տառապում է հետապնդման բարդույթով: Մասնավորապես, նա ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է. «Հայերը չեն թողնի, որ ես հանգիստ աշխատեմ: Հավանաբար, ստիպված կլինեմ հեռանալ երկրից: Ավելին, վերջին շրջանում ինձ խորհուրդ են տալիս նախապատրաստվել հանդիպման ԱՍԱԼԱ-ի գրոհայինների հետ: Այնպես որ, վիճակը շատ լուրջ է»:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 4-ին ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի վերջին օրը սկանդալ տեղի ունեցավ. Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ ոչ միայն անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը, այլև Հայաստանին անվանեց ագրեսոր երկիր։

Նա հայտարարեց, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։ Նա նաև ասաց, թե «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։

Ադրբեջանական կայքերին տված իր հերթական հարցազրույցում տիկինը դարձյալ խոսել է իր դեմ կիրառվող ճնշումների, իրեն պաշտոնից ազատելու և պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությունների մասին:

Աուրելիա Գրիգորիուն նաև պատմել է, թե իր հասցեին հնչած սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների համար դիմել է իրավապահներին, սակայն վերջիններս ոչինչ չեն ձեռնարկել, իսկ փորձագետներն ու Մոլդովայի գիտությունների ակադեմիայի լեզվաբանները վիրավորական ոչինչ չեն տեսել այն բանում, որ մարդիկ Աուրելիային անվանել են «ծախու քած»:

Հայտնում է tert.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՀԱՆՆԵՍ (ԻՎԱՆ) ԹԵՎՈՍՅԱՆ ԹԵՎԱՏՐՈՍԻ (ՖԵՈԴՈՐՈՎԻՉ) ԽՍՀՍ պետ. գործիչ: Սոց. աշխատանքի հերոս (1943): ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1918-ից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott