Ստամբուլում հերթական տարեց հայ կինն է հարձակման ենթարկվել

Նկար Ստամբուլում 2012-ի դեկտեմբեր-2013-ի հունվար ամիսներին հայ կանանց դեմ տեղի ունեցած հարձակումները շարունակվում են։ Այս անգամ Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում անհայտ չարագործի հարձակման է ենթարկվել 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆերիքյոյի Սավաշ փողոցում ապրող 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն պատմել է, որ օգոստոսի 17ին խանութից վերադառնալու ժամանակ շենքի մուտքում միջահասակ կասկածելի տղամարդու է տեսել, սակայն փորձել է ուշադրություն չդարձնել, քանի որ մեծ շենք է եւ հայտնի չէ, թե ում տուն է եկել։

«Երբ բնակարանի դուռը բացեցի, հետեւիցս հարձակվեց՝ գցելով գետին։ Նա գլուխս հատակին էր հարվածում՝ աշխատելով սպանել ինձ։ Պայուսակս սեղանի վրա էր, որի մեջ ընդամենը 70 լիրա կար։ Վերցրեց պայուսակը եւ հեռացավ։ 50 տարի է, ինչ այստեղ եմ ապրում եւ նման բանի չէի հանդիպել»,- նշել է կինը։

Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։ Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։

Դատական նիստերի ժամանակ Մուրադ Նազարյանը պնդել է, թե ինքը հայ կանանց դեմ հարձակումներ չի իրականացրել եւ նման բան չի հիշում։

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott