«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար» տուգանք նախատեսող օրինագիծը հետ է ուղարկվել

Հայաստանի ոստիկանության կայքում զետեղված «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության համար» տուգանքներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը հետ է ուղարկվել: Ոստիկանությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես եւ նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:
Հիշեցնենք, որ այդ օրինագծով ոստիկանությունը առաջարկել է տուգանք սահմանել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության համար»:
Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված է այդ օրենքի նախագիծը, որտեղ մասնավորապես, նշվում է.
«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ատիկից մինչեւ 100-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 250-ապատիկի չափով»:
Նույն հոդվածի երկրորդ կետով առաջարկվում է հետեւյալը.
«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 250-ապատիկից մինչեւ 350-ապատիկի չափով»:
Հայտնում է news.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը



Մենք սոց. ցանցերում