Տավուշի մարզում կրակոցներն ակտիվացել են. գյուղի բնակիչները այգի չեն գնում

Նկար Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին ոտքի շրջանում հակառակորդի կրակոցից վիրավորված 41-ամյա Արմենակ Շամիրի Այվազյանը Մովսես գյուղից է, ամուսնացած է եւ ունի 3 անչափահաս երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Նա պատմեց, որ Արմենակը վաշտի հրամանատար է, կապիտան եւ 90-ականներից ծառայության մեջ է:

Հարցին, թե իրենց գյուղում կրակոցների ակտիվանալուց հետո իրավիճակը լարվա՞ծ է, նա պատասխանեց. «Մենք միշտ էլ զգուշավոր ենք: Որ ասում են գնդակը քաջից վախենում է, դա սուտ է : Գնդակը ոչ մեկից չի վախենում, ուղղակի պետք է ուշադիր լինել: Գիշերային տեսախցիկներ ունեն, «նաչնոյ վիդենիա» է կոչվում, դրանց միջոցով են կրակում: Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ ասաց, որ հատկապես վերջին օրերին գյուղացիները ավելի զգուշավոր են, այգի չեն գնում եւ քայլում են չերեւացող վայրերով: «Այգիներ չեն գնում, գյուղի տարածքում են: Ապահով վայրերում են գտնվում, չերեւացող պատերի տակ»,- նշեց գյուղապետը:

Հարցին, թե երեխաներին մանկապարտեզ ուղարկո՞ւմ են, թե՝ ոչ, նա արձագանքեց, որ ավելի ապահով է մանկապարտեզ տանեն, քանի որ հակառակ դեպքում բակ դուրս կգան խաղալու: «Այդպես ավելի ապահով է: Կրակոցներ համարյա ամեն օր լինում են, բայց ոչ գյուղերի վրա, այլ դիրքերի: Մինչեւ վերջին կրակոցը դրանից առաջ էլ փետրվարին հակառակորդի կրակոցի արդյունքում մեր համագյուղացիներից մեկը վիրավորվեց աջ ձեռքի շրջանում»,- հիշեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը: Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐՈՅԱՆ ՈՍԿԱՆԻ Ես` Հայաստան Ոսկանի Գորորյանս, ծնվել եմ 1941թ. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում: Ավարտել եմ գյուղի միջ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott