Ադրբեջանը «Facebook»-ում պատերազմում է Լեռնային Ղարաբաղի համար

Նկար Դեռեւս չեն հանդարտվել կրքերը պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելողների «սեւ ցուցակը» կազմելու շուրջ, երբ այդ երկրի ԱԳՆ-ն կրկին աչքի է ընկել: Ադրբեջանը շատ ցավագին է ընդունել լուրն այն մասին, որ ԼՂՀ արտգործնախարարությունը «Facebook» եւ «Twitter» սոցիալական ցանցերում պաշտոնական էջեր է բացել:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը ադրբեջանական Yurd TV-ին տված մեկնաբանությունում ոչ միայն «անօրինական» է համարել սոցիալական ցանցերում պաշտոնական էջեր ստեղծելը, այլեւ շտապել է մեղադրել ղարաբաղյան կողմին «բանակցային գործընթացը ձգձգելու» մեջ:

Այս անգամ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մեկնաբանմամբ իր յուրօրինակ մեկնաբանմամբ, Ադրբեջանն իր ոչ ադեկվատությամբ գերազանցել է ինքն իրեն:

Հաշվի առնելով Ադրբեջանում խոսքի ազատության մակարդակը, զարմանալի չէ, որ Բաքվի համար սոցցանցերում էջերի բացումը արդեն ինքն իրենով «անօրինական» է : Ավելին, չսահմանափակվելով սեփական երկրում նման «ժողովրդավարության չափանիշների» ներդրմամբ, որտեղ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքն ասելու համար կարող է բանտ ընկնել, Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության եւ հանդուրժողականության սեփական ընկալումն արտահանել, խառնվել սոցիալական ցանցերի քաղաքականությանը եւ ուղղորդել նրանց:

Ի դեպ, նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից նման արձագանքների արդյունքում Facebook-ում ԼՂՀ ԱԳՆ էջի բաժանորդների թիվը (դրանց թվում նաեւ ադրբեջանցիներ կան) կրկնապատկվել է:
Աննա Սարուխանյան

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ Թավջութակահարուհի։ ՀՀ ժող. արտիստ (1980)։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott