Ռասիզմն այդպես կլինի. Ցեղապաշտություն և ցեղասպանություն է գործադրվում նաև պատմության քարերի, եկեղեցիների և վանքերի նկատմամբ

Շատ շնորհակալ եմ սիրելի բժիշկ Սարգիս Ադամին և Նադյա Ույգունին: Ես ստացա ինձ ուղարկված ձեր նամակները: Անհնար է չհուզվել: Երբ ձեզ գրում էի իմ զգացումների մասին, դրանց մասին մտածեցի մի պահ: Ձեզ եմ փոխանցում դրանք:
Երանի թե մարդկային ցեղասպանության հետ մեկտեղ ականատես չլինեինք նաև պամության հանդեպ իրականացվող ցեղասպանությանը: Ափսո~ս, որ ոչ մի կերպ չենք կարողանում դրան արգելք լինել: Մեծամասնությունը` քրդով, թուրքով, արաբով, այնքան կանխակալ կարծիք ունեցող և ցեղապաշտ է, որ անցյալում ցեղասպանության ենթարկված ասորիների, քաղդեացիների, հույների և, իհարկե, մեր` հայերիս ոչնչանալուց հետո մեզնից մնացած մեր պատմական արժեքները` եկեղեցիներ, վանքեր, խաներ, բաղնիքներ, ամրոցներ, հիմա մարդկային ձեռքով, այդ ժողովուրդների միջոցով և, բնականաբար, առաջին հերթին` պետության ձեռքով վերացվում են: Ցավալի է, որ այստեղ մնացած ժողովուրդները սեփական ձեռքերով են ոչնչացնում գաղթած-գնացած և բնաջնջված ժողովուրդների պատմությունը:
Հենց դա’ է ամենացավալին ու տխրեցնողը, մարդուն սարսափեցնողը: Իրականում նրանք ոչնչացնում են մարդկության պատմությունը: Եթե դա կարողանան գիտակցել, համոզված եմ` զավակի հանդեպ ունեցած գորովանքով կպահպանեն այդ քարերը: Շուրջօրյա պահակ կպահեն` այդ վանքերի, եկեղեցիների, խաների, բաղնիքների պահպանման համար: Ի~նչ ափսոս, որ հայերին պատկանած տները, ներկայիս իշխանության ձեռամբ մեկ առ մեկ ավերվում են, իսկ այնտեղ բնակվող ժողովուրդները սույն տների ապակիները, պատուհանները, շրջանակները վերցնելով` դեռ շարունակում են գանձ ու ոսկի որոնել: Դրա հետ մեկտեղ, ոչ Քուրդիստանի տարածաշրջանում, ոչ արևմուտքում, ոչ արևելքում, ոչ էլ թուրքական տարածաշրջանում հայերին պատկանած ոչ մի գերեզման չի մնացել, որ չավերվի, քանի որ ենթադրում են, թե այնտեղ գանձ ու ոսկի կա:
Ես փորձում եմ իմ հնարավորությունների չափով գեթ դույզն-ինչ ըմբռնել մարդկանց` միմյանց հանդեպ դրսևորած ցեղապաշտությունը, որքան էլ ուղեղս դա չընդունի: Կփորձեմ հասկանալ անգրագիտությունը, տգիտությունը, սակայն ցավոք խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ ինձ համար ընկալելի լինի քարերի, պաշտամունքի վայրերի, եկեղեցիների, ամրոցների, խաների, բաղնիքների, տների հանդեպ գործադրված ռասիզմը, դրանց նկատմամբ ատելությամբ և վրեժխնդրությամբ մոտեցումը: Գալիք սերունդներին ի՞նչ են ցույց տալու` որպես պատմություն: Թե Թուրքիայի տարածաշրջանում ապրողները, թե Միջագետքում բնակվողները դրա մեղքը, պատասխանատվությունը ո՞ր բարոյականությամբ և խղճով ու ի՞նչ հաշվով են կարողանալու ստանձնել: Ես չեմ ճանաչում արիասիրտ մեկին, ով կհամաձարկվի դա անել:
Բոլորովին կասկած չունեմ, որ Արդարություն և զարգացում կուսակցության անդամ` Բաթման նահանգի Սասունի քաղաքապետը Մարութա լեռան վրա գտնվող եկեղեցին մեծ ու ծանր մուրճերով քանդել տալու պատճառով սև բծով է անցնելու պատմության գիրկը: Ինչ վերաբերում է Սղերդի քաղաքապետ, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության անդամ Սելիմ Սադըքին, ապա քանի որ վերջինս հայկական գերեզմանատան ավերման հանդեպ անզգա էր մնացել ու նահանգապետի հետ միաբանվել այդ հարցում, և հայերին ու ասորիներին պատկանող այնտեղի գերեզմաններն ավերել, դարձյալ կընդգրկվի պատմության կեղտոտ էջերում: Մյուս կողմից ատելությամբ դատապարտում եմ նաև Էրուհի քաղաքապետ Մելիհ Օքթային, ով նույն կերպ, հանուն սեփական շահի, եկեղեցին հանձնեց համայնքին և գավառապետին: Նրա զավակներն ինչպե՞ս են իրենց հորը պաշտպանելու գալիք հարյուրամյակին:
Մարդկային ցեղասպանությունը կարծես հերիք չէր, հիմա էլ պատմության նկատմամբ է եղեռն գործադրվում, որը հնարավոր չէ ոչ ընկալել, ոչ էլ ընդունել: Նման բացահայտ ցեղապաշտության, ազգայնամոլության և պատմական թշնամության, քարերի, պաշտամունքի վայրերի հանդեպ ատելության և ռասիզմի դրսևորման ես չեմ հանդիպել ու նման բան չեմ լսել մեր իմացած ու չիմացած և ոչ մի երկրում: Միմիայն Թուրքիայում եմ լսում, տեսնում և հանդիպում:
Երբ երկրի ներսում ուղևորություն եմ կատարում, ու զինվորներն ինձ հարցնում են իմ ազգությունը և նայում անձնագրիս, անմիջապես վրա են տալիս` ասելով. «Աաա~, դուք քրիստոնյա՞ եք, ձեր ցեղը դեռ չի՞ սպառվել»: Դա մեզ տրված ամենակոնկրետ պատասխանն է, որի շնորհիվ շատ բացահայտ և որոշակիորեն հասկանում ենք, թե ինչ են ուզում ասել:
Սկզբնաղբյուր՝ Aykiridogrular
Աղբյուր՝ Akunq.net, թարգմանեց Մելինե Անումյանը
Հայտնում է allturkey.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Մենք սոց. ցանցերում