Որևէ մեկը Թուրքիայից հող պահանջելու իրավունք չունի. Պաշտոնական Անկարան արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

Նկար Պաշտոնական Անկարան արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, թե «որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:

«Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»,-նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձել էր հուլիսի 5-ին, մայրաքաղաք Երևանում, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ: Հայ պաշտոնյան, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական կողմին, մասնավորապես հայտարարել էր, որ փոխհատուցման հարցն անվիճելի է: «Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը: Զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը՝ այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին,-նշել էր Աղվան Հովսեփյանը:-Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրությունը, սկսեց կյանքի կոչել պանթուրքիզմի քաղաքականությունը, որի նպատակը հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումն էր (իր մեջ պետք է ներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին): Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Օսմանյան Թուրքիան, սակայն, պանթուրքիզմի քաղաքականության իրականացման ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ դիտում էր հայ բնակչությանը (մոտ երկու միլիոն) և, որպես առիթ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմը, սկսեց հայերի բնաջնջման և տեղահանության քաղաքականությունը... 1915-1923թթ-ին թուրքական յաթաղանին զոհ դարձավ մոտ 1,5 միլիոն հայ: Հայաստանը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը՝ Արևմտյան Հայաստանը, որտեղ առաջացել, կազմավորվել էր հայ ժողովուրդը: Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում իրագործվեց նաև ազգային-մշակութային ցեղասպանություն, որի հետևանքով ոչնչացվեցին հայ մշակույթի պատմական և ճարտարապետական հուշակոթողների մեծ մասը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա, Վատիկան, Ավստրալիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը:

Հայտնում է Թերթ.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍԱՀԱԿԻ Պետական գործիչ, պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott