Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով՝ հայտարարել է Իլհամ Ալիևը

Նկար «Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով»,-այսօր, Ադրբեջանի Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևը հավելել է, թե իրենք ի վիճակի են ղարաբաղյան հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով, սակայն տարածաշրջանում կայունություն ապահովելու համար առայժմ նախընտրում են բանակցությունների ուղին:

«Ադրբեջանը մեծ հեղինակություն ունի տարածաշրջանում և կայունացնող դեր է կատարում: Առանց Ադրբեջանի համաձայնության տարածաշրջանում չի կարող որևէ նախագիծ, որևէ նախաձեռութուն կյանքի կոչվել: Այդ պատճառով էլ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար մենք առայժմ ընտրում ենք խնդրի լուծման քաղաքական ուղին: Սակայն գաղտնիք չէ, որ Ադրբեջանը օրեցօր դառնում է ավելի ուժեղ, իսկ Հայաստանը՝ավելի թույլ: Մենք ցանկացած տեսանկյունից մի քանի անգամ գերազանցում ենք մեր թշնամիներին, որոշ ուղղություններով՝ նույնիսկ ավելի քան 10 անգամ և այդ տարբերությունը ժամանակի ընթացքում մեծանալու է: Քանի որ մենք ակնհայտորեն ապագա ունենք, հեռանկարներ, զարգացման ուղին»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի անբաժան մասն էր) տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում( համանախագահող երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) բանակցություններ են ընթանում:


+Հայտնում է Թերթ.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ (ԺՈՐԱ) ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՎԱՆԵՍԻ Խորհրդային առաջին ռազմիկն է, որ արժանացել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետի կոչման (1943-ի նոյեմբ. 7-ին գրոհով թշնամու պաշտպան, ամրությունները ներխուժելու համար): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott