Օբաման խնդրում է Գերագույն դատարանին չքննարկել Հայոց ցեղասպանության գործը

Նկար Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Քալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտմանը, խոչընդոտելով արդարադատության ամերիկյան քաղաքացիների համար, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ համբարյանը. «Մենք, չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարմանը, շարունակելու ենք համառություն դրսեւորել արդարության հասնելու համար»:

ԱՄՆ գլխավոր միջնորդողը` Գերագույն դատարան ներկայացրած 27 էջանոց սեղմագրում պնդում է, թե Քալիֆորնիայի օրենքը սխալմամբ դատարաններին թույլ է տալիս «եզրակացություններ անել` հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե հարյուր տարի առաջ»:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ վկայակոչել է գործադիր մարմնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենսդրության ընտրովի դիմակայությանը, սակայն չի մատնանշում ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանություն որպես ցեղասպանություն ընդունելու փաստը:

Գերագույն դատարանը, որ պահանջել էր վարչակազմի դիրքորոշումը 2012թ. հոկտեմբերին, քննարկելու է գլխավոր միջնորդողի դիրքորոշումը մի քանի անկախ փորձագետների կարծիքների հետ, որոնք պաշտպանում են Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության փոխհատուցման մասին քալիֆորնիական օրենքը:

Գործը բավականին բարդ ճանապարհ է անցել, որը երեք առանձին եւ հակասական կարծիքներ էր ներառում 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի կողմից, որից վերջինն արտահայտվել էր 2012թ. փետրվարին: Այս որոշումը չեղյալ էր համարել կյանքի ապահովագրության հարցերով փոխհատուցման հայցային վաղեմության երկարաձգման մասին Քալիֆորնիայի օրենքը, որը միաձայն ընդունվել էր օրենսդիր մարմնի կողմից:

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԱԲՈ - ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ԱՌԱՋԻՆ ՖԻԴԱՅԻՆԵՐԻՑ (1880-ական թթ.): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott