Ամերիկյան դատարանի վճիռը քաջալերում է Թուրքիայի պահվածքը Ցեղասպանության հարցում. Հայ դատ

Նկար Թուրքիայի դեմ հայերի հայցը մերժելով՝ դատարանը քաջալերում է հետևել Թուրքիայի օրինակին և մերժել պատմությունը, խուսափել պատասխանատվությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանի՝ մի խումբ հայերի Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մերժմանը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ հայցվորներն անպայման ապագայում ևս պետք է աշխատեն բողոքարկել այս վճիռը, թեև դատարանը համարել է, որ թուրքական Կենտրոնական բանկը և Ziraat Bankasi բանկը պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական բանկեր են և չեն կարող պատասխանատվություն կրել Հայոց ցեղասպանության ժամանակ համատարած բռնությունների և թալանված ունեցվածքի համար: Քեյթ Նահապետյանը ճիշտ չի համարում, որ ի վերջո դատարանը մերժեց հայցը՝ այն որակելով քաղաքական:

«Մերժելով այս գործը քաղաքական պնդումներով՝ դատարանը միայն քաջալերում է մյուս երկրներին հետևելու Թուրքիայի օրինակին, մերժելու պատմությունը՝ խուսափելով պատասխանատվությունից: Բայց դա թերի կարծիք է: Դատարանը մեծապես ապավինում է
Մովսիսյան և Վիկտորյա Վերսիչերունգ գործին, որը գերագույն դատարանը կարող է վերանայել՝ հրավիրելով Գլխավոր արխիվի ներկայացուցչին, որպեսզի համառոտ ներկայացնի եղելությունը: Առաջիկա շաբաթներին դա տեղի կունենա»,- ասաց Քեյթ Նահապետյանը՝ պնդելով, որ պետք է նման վճիռների դեպքում անընդհատ բողոքարկել և պայքարել արդարության վերականգնման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանը մերժել էր Թուրքիայի դեմ մի խումբ հայերի հայցը՝ Ցեղասպանության ժամանակ հայկական հողերը (այդ թվում՝ ներկայում Ինջիրլիք ամերիկյան ավիաբազայի տարածքը) զավթելու դիմաց փոխհատուցում ստանալու գործով:

Դատարանը վճռել էր, որ «հարցը քաղաքական է, ոչ թե դատական»: Նշենք, որ դատական գործընթացը շարունակվում էր շուրջ 3 տարի:

2010թ. ԱՄՆ-ում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգներ Լոս Անջելեսի դատարան հայց էին ներկայացրել Թուրքիայի կառավարության, Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat Bankasi բանկի դեմ՝ պահանջելով 63 միլիոն դոլարի փոխհատուցում իրենց նախնիների կորցրած կարողության դիմաց: Հայցում նշվում էր, որ նրանց պապերին Ադանայում պատկանել է 49.5 հա հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքում ներկայիս ամերիկյան ավիաբազայի տարածքը:


Հայտնում է 1in.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: Առաջին գործը Պետերբուրգի Ս. Կատարինե հայոց եկեղեցու (1779, ճարտ.՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-06): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott