Նիկողոս Հակոբյան. Հունգարիայի հայ համայնքն առանց եկեղեցի է մնացել

Նկար NEWS.am-ը հարցազրույց է ներկայացնում Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ.

Ինչքա՞ն հայ է բնակվում Հունգարիայում:

Հունգարիայում 2011 թ. անցկացված մարդահամարի տվյալներով 3572 հայ է ապրում, ովքեր ազգության դիմաց «հայ» են նշել: Մեր տվյալներով` կան մոտ 1000 հայեր, ովքեր չեն նշել իրենց ազգությունը: Բացի այդ, Հունգարիայում ապրում է մի քանի հազար էթնիկ հայ, ովքեր պարզապես չեն հայտարարում իրենց ազգային պատկանելության մասին: 3572 հայերից մոտ 1400-ն ապրում են Բուդապեշտում: Երկրում չկա քաղաք կամ գյուղ, որտեղ հայեր չապրեն: Հունգարիայի հայ համայնքը մասնակիորեն կազմված է Տրանսիլվանիայի հայերից, ովքեր փրկվել են ցեղասպանությունից: Հայերի մի մասը Հայաստանից է եկել մինչեւ անկախությունը եւ անկախությունից հետո: Հունգարիայի հայ համայնքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հայեր են եկել Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից եւ Քուվեյթից: Հունգարիայում ազգային փոքրամասնությունները, ովքեր երկրում բնակվում են 100 տարի, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավունք ունեն ինքնավարություն ստեղծել: Այն քաղաքներում, որտեղ կոմպակտ բնակվում է 30 կամ ավելի այս կամ ազգության ներկայացուցիչ, նրանք ինքավարություն ստեղծելու իրավունք ունեն: Հունգարիայի հայ համայնքն ունի 32 ինքնավարություն եւ եւս մեկը` մայրաքաղաքում: Այդ 32 ինքնավարությունից ընտրվում է 21 մարդ, որոնք էլ ներկայացնում են Հունգարիայի հայ համայնքը: Պետությունը որոշակի ոչ մեծ ֆինանսավորում է հատկացնում համայնքին:

Հունգարիայի հասարակական –քաղաքական կյանքում ինչպիսի՞ն է հայ համայնքի ներկայացվածությունը:

Հայերը ներկայացված են բոլոր ոլորտներում. նրանք հայտնի արվեստի գործիչներ, բժիշկներ, երաժիշտներ , գործարարներ են: Մի խոսքով, կարելի է ասել, որ հայ համայնքը ֆինանսի կարիք չունի եւ ոչ փոքր դեր է կատարում երկրի տնտեսական եւ հասարակական կյանքում: Հայ համայնքը Բուդապեշտի կենտրոնում հայկական մշակութային կենտրոն ունի, կիրակնօրյա դպրոց, կիրակնօրյա մանկապարտեզ, որտեղ հայկական ավանդական տոներն են նշվում: Հունգարիայում հրատարկվում է նաեւ «Հայաատան» ամսագիրը հայերենով, հունգարերեն է հրատարակվում «Սփյուռք 21» ամսագիրը, կա նաեւ եռալեզու տեղեկատվական կայք ` armenians.hu-ն: Հունգարիայում ժամանակին հայ կաթոլիկ եկեղեցի է եղել, որտեղ պատարագ են մատուցել մխիթարյանական հոգեւորականները, սակայն արդեն վեց տարի է, ինչ Հունգարիայի կարդինելը վերցրել է այն: Հիմա այնտեղ հունգարերեն է պատարագ մատուցվում, եւ անգամ ամիսը մեկ հայերենով պատարագ անցկացնելու մեր խնդրանքը մերժվել է: Եկեղեցին, ի դեպ, կառուցվել է հայ համայնքի միջոցներով:

Ինչպե՞ս եւ ինչո՞վ Հունգարիայի հայ համայնքը նպաստեց Ռամիլ Սաֆարովի դատապարտմանը:

Չնայած որ Հունգարիայի հայ համայնքը փոքրաթիվ է, սակայն հաշվի առնելով, որ համայնքը հանդիսանում է պետական կազմակերպություն, դա նպաստում է Հունգարիայի կառավարության հետ կապերի հաստատմանը: Հաճախ թերագնահատում են մեզ եւ մեր հնարավորությունները, որոնք այնքան նվազ չեն, ինչպես կարող են թվալ առաջին հայացքից: Շատերը չգիտեն, թե Սաֆարովի գործով, սկսած 2004թ-ից, որքան ջանքեր են ներդրվել հայ համայնքի կողմից: Հունգարիայի հայ համայնքը Սաֆարովի գործով արել է հնարավորը Սաֆարովի գործով, իսկ 2012թ. ամռանը, եթե անգամ թուլություն է ցուցաբերվել, ապա միայն Հայաստանի դիվանագիտության կողմից:

Ինչպիսի՞ միջոցառումներ է նախատեսում հայ համայնքը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին:

Հունգարիայի հայ համայնքն ամեն տարի միջոցառումներ է անցկացնում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարի մենք մտադիր ենք առանձնահատուկ ակտիվորեն նշել ողբերգական տարելիցը: Հայաստանից Հունգարիա խաչքար է բերվել, որն ապրիլի 20 –ին տեղադրվել է Սեգետ քաղաքում, հունգարական երրորդ խոշոր քաղաքում: Ուշագրավ է, որ հուշարձանը տեղադրվել է քաղաքի եպիսկոպոսի խնդրանքով: Ապրիլի 24-ին սգո միջոցառումներ կանցկացվեն Հունգարիայի 15 քաղաքներում: Աստվածաբանության համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ բուհի պատին փակցվել է Հայոց ցեղասպանության եւ Սումգայիթի ջարդերին նվիրված հուշատախտակ: Արդեն եռալեզու` հայերեն, հունգարերն եւ անգլերեն, տեսահոլովակ է պատրաստվել Հայոց ցեղասպանության մասին: Ռեփ ոճի երաժշտական ստեղծագործությունը կատարում է 50 մարդ, այդ թվում` օտար ազգերի ներկայացուցիչներ: Մենք հուսով ենք տարածել այդ տեսահոլովակը ողջ աշխարհում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանը սառեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա ինչպե՞ս անդրադարձավ Հունգարիայի հայ համայնքի վրա:

Եթե ինչ-որ մեկը դրանից տուժեց, ապա դա, առաջին հերթին, Հունգարիայի հայ համայնքն է, եւ ոչ միայն տնտեսական կապերի կորստի պատճառով, այլեւ առօրյա կյանքում: Սակայն ես հույս ունեմ, որ հայկական դիվանագիտությունը ճկունություն կդրսեւորի այդ առումով եւ այնպիսի որոշում կկայացնի, որը կլինի ոչ միայն ի նպաստ Հայաստանի, այլեւ Հունգարիայի հայ համայնքի:

Զրուցեց Մարիա Ասատրյանը

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԵՄՈՒՐՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ Ավիակոնստրուկտոր: Տեխ. գիտ. դոկ. (1971), պրոֆեսոր (1971): Տիեզերական տրանսպորտային մեքենաշինության հիմնադիր: Տիեզերական տրանսպորտային մեքենաշինության հիմնադիր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott