Ցեղասպանության մասին ֆիլմս կարևոր է այնքանով, որ Սփյուռքը կդատապարտի այն, թուրքերը՝ կքննադատեն. Սոնա Թաթոյան

Նորության նկար 1915թ.-ի դեպքերի հիման վրա ֆիլմ նկարահանել ցանկացող հայտնի հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուրի նախագիծը պարզ է դարձել։ Նախագիծը Կապուրի հետ համատեղ իրականացնելու է ԱՄՆ-ում բնակվող ռեժիսոր Սոնա Թաթոյանը։

Թուրքական «Ռադիկալ»-ը հարցազրույց է արել Սոնա Թաթոյանի հետ։ Վերջինս նշել է, որ մտադիր է «Դրախտից 3 խնձոր ընկավ» գիրքն էկրանավորել։ «Հայկական սփյուռքն ինձ կդատապարտի այս ֆիլմի համար։ Թուրքերն էլ կքննադատեն, որ խոսում եմ Ցեղասպանության մասին»,-ասել է նա։

-Երբ տեղեկացաք 1915թ.-ին տեղի ունեցածի մասին, քանի՞ տարեկան էիք։

-Մի քանի օր առաջ իմ մասին մի պատմություն եմ լսել։ Երբ ես 5 տարեկան էի, Հալեպում էինք, քույրս 3 տարեկան էր։ Նա դեռ մկրտված չէր, այդ պատճառով իրեն ջղայնացնելու համար ասում էի՝ դու թուրք ես։ Սա զարմիկս պատմեց։ Այսինքն, ցեղասպանության գիտակցությունը վաղուց եմ ունեցել։

-Ձեր ընտանիքը Հալեպից է, բայց դուք ԱՄՆ- ում եք ծնվել ու մեծացել, այդպե՞ս է։
-Այո, այդ պատճառով կյանքս միշտ երկու մասի էր բաժանված։ Ամառային արձակուրդներս Հալեպի գյուղերից մեկում՝ մորս ընտանիքի հետ էի անցկացնում։ Մորս՝ Հալեպում ապրող մորաքույրը Հայոց պատմությունն իմանալու, Ցեղասպանությունը հիշելու հարցերում շատ զգույշ էր։ Նրանցից շատ պատմություններ եմ լսել։
-Նա փրկվածներից մե՞կն էր։

-Մայրը և հայրը, այսինքն՝ իմ տատիկն ու պապիկը, այդ ժամանակ Այնթապում են ապրել։ Հալեպ փախչելով փրկվել են ցեղասպանությունից։ Շատ հետաքրքրասեր երեխա էի։ Իմ հարցերի ամենաճիշտ պատասխանները մորաքրոջիցս էի ստանում։ Ամենամեծ հարցս սա էր. «Մենք հայ ենք, ինչո՞ւ ենք Հալեպում, ինչո՞ւ մեր շրջապատում արաբներ կան»։ Նա փորձում էր պատասխանել հարցերիս։ Սակայն արձակուրդներն ավարտվում էին, ես Ինդիանա էի վերադառնում։ Դպրոցները բացվելու առաջին օրը փորփրում էի պատմության դասագրքերը, փորձում էի գտնել մորաքրոջս պատմածների մասին որևէ բան, սակայն նույնիսկ մեկ տող չէի գտնում և սկսում էի կասկածել։

-Ձեր մորաքրոջ պատմածների՞ն։
-Ոչ, պատմության ամերիկացիների ներկայացմանը։ Որովհետև ընտանիքիս վերապրածի վերաբերյալ ապացույցները տեսնում էի։ Միայն այն, որ ընտանիքս Սիրիայում էր ապրում, բավարար էր։ Նրանք մի առավոտ իրենց Այնթապի տնից հեռացել և Հալեպում էին ապաստան գտել։ Տատիկս ու պապիկս հայերեն չգիտեին, և դա ապացույց էր։ Իսկ հորս ընտանիքն Ուրֆայից էր։ Նրանց թուրք ընկերները զգուշացրել էին հնարավոր դեպքերի մասին և նրանք փախել ու փրկվել էին։

-Երբ այս տեղեկությունները կուտակվում էին Ձեր մտքում, ինչպե՞ս էիք փոխվում։
-Հայկական ինքնությանս հետ երկար ժամանակ խնդիրներ ունեի։ Իրականում ամերիկացի էի։ Տարվա մեծ մասն Ամերիկայում էի լինում։ Ապա գնում էի Հալեպ։ Այստեղ կիսավարտիքներն արգելված էին, հանգիստ դուրս չէի գալիս։ Այդ պատճառով ատում էի Հալեպ գնալը։ Սակայն մայրս ողջ ձմեռն անցկացնում էր՝ ամռանը Հալեպում ընտանիքին տեսնելու երազանքով։ Այնտեղ ես ամերիկացի էի լինում, իսկ երբ դպրոց էի վերադառնում, հաստ, սև հոնքերով, տարօրինակ անունով հայ աղջկա էի վերածվում։ Այդ պատճառով հայ լինելն ատում էի։ Ցանկացած երեխա ցանկանում է ինչ-որ տեղի պատկանել, ես ոչ մի տեղից էի։
-Ձեր մայրը Թուրքիայի մասին ի՞նչ էր պատմում։
-Շատ պարզ էր։ Երբեմն ասում էր «մեզ ինչքան վատ բաներ են արել», ինձ հետ միասին զայրանում էր, ապա սկսում էր գովել Անատոլիայի մարդուն, ուտելիքները, հողը։ Ապա ամերիկահայ Փիթեր Բալաքյանի գիրքը հայտնաբերեցի։ Այն կարդալուց հետո ազգայնական ալիքին տրվեցի։

Մտածում էի՝ ինչպե՞ս արեցին սա, մեզ հետ ինչո՞ւ այսպես վարվեցին, ինչպե՞ս են կարողանում դեռ հերքել, ինչո՞ւ ներողություն չեն խնդրում։ Զայրույթս Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը հանդուրժող ԱՄՆ-ի դեմ էր։ Որոշ ժամանակ անց՝ ֆիլմ նկարելու համար երկու անգամ Հայաստան գնացի։ Այստեղ էլ օտար էի. ոչ ուտելիքը, ոչ ճարտարապետությունը, ոչ երաժշտությունն իմ իմացածը չէր։ Ես հայ էի, բայց օտար էի մի պետությունում, որը Հայաստան էր կոչվում։ Բայց այստեղ հանդիպեցի Միշելին Ահրոմյանի «Դրախտից երեք խնձոր ընկավ» գրքին։
Հայոց ցեղասպանությունը հիանալի լեզվով էր նկարագրում։ Կախարդող էր։ Պատմում էր, թե ինչ կարող էր պատահել մահացող երեխայի հետ, եթե որևէ թուրք կամ քուրդ ընտանիք նրան փրկեր։ Անմիջապես հեղինակի հետ ծանոթացա։

-Գիրքը ֆիլմի վերածեցիք և ռեժիսորն եք, չէ՞։

-Այո։ Գիրքը վերջացնելուց հետո ամուսնուս ՝ Խոսե Ռիվերային տվեցի և ստիպեցի, որ կարդա։ Շատ էր ազդվել և այն ֆիլմի սցենարի վերածեց։ Այն ուղարկեցինք Հնդկաստան՝ մեր բարեկամ Շեքհար Կապուրին։ Այդ ընթացքում գրող Միշելինի հետ ֆիզիկական և հոգևոր ճանապարհորդություն կատարեցինք։
-Ինչպիսի՞։
-Միասին Դեյր Զոր և Ռեսուլայն գնացինք։ Այնտեղ նախնիներիս ոսկորները տեսա։ Իրական իմաստով եմ ասում, այստեղ դեռ հողից ոսկորներ են դուրս գալիս։ Հենց այդ պահին որոշեցի Թուրքիա այցելել և գրքի սկզբում նկարագրված Խարբերդը տեսնել։
-Եվ դեռ զայրացած եք...

-Այն էլ ինչպես։ Քարտեզի վրա Ուրֆան, Այնթապը, Էլազիգն ինձ միայն սարսափ ֆիլմեր էին հիշեցնում։ Արդյունքում ես, ամուսինս և Միշելինը մեքենա վարձեցինք և Բայազեթ գնացինք։ Այդ բարկությունը, սակայն, տարօրինակ մի բանի փոխվեց։
-Ինչի՞։

-Մի գիշեր Բայազեթում ծանոթացած մեր քուրդ բարեկամների հետ թեյ էինք խմում։ Մեկն ինձ ասաց. «Մեզ ինչո՞ւ թողեցիք։ Երանի չգնայիք»։ Չգիտեի ինչ ասել։ Այդ պահին զգացի, որ այս հողին եմ պատկանում, զգացի, թե լեզուն, ուտելիքները որքան ծանոթ են ինձ։
Խարբերդում մեկ այլ միջադեպ եղավ, երբեք չեմ մոռանա։ Հուշանվերներ վաճառող մի խանութ էինք մտել։ Խանութի տերը մեզ համար թարգմանող մեր ընկերոջն ինձ մատնացույց արեց և հարցրեց. «Նա տեղացի է, չէ՞»։ Երբ պատճառը հարցրի, ասաց. «Որովհետև աչքերումդ Անատոլիան կա»։ Երբ պատմեցի, որ հայ եմ, շարունակեց. «Անատոլիան մի ընտանիքի անուն է։ Ընտանիքը մասնատվել է, սակայն դրանից ընտանիք լինելու իրականությունը չի փոխվում։ Այդ պահին Թուրքիայի հանդեպ վրդովմունքս նվազեց։
-Եթե Թուրքիան ցեղասպանության համար ներողություն խնդրի, ի՞նչ կզգաք։
-Հանգստություն։ Եթե շարունակի դա չանել... չգիտեմ։ Ես հայկական սփյուռքին դա եմ փորձում բացատրել։ Նրանք անպայման այդ բառը լսելու համար Թուրքիա պետությանն ավելի ուժեղ կողմ են հրում։ Որովհետև իրականում ասում են՝ եթե դա չասես, մենք չենք լավանալու։ Հայ ազգայնականների հոգեբանությունը զոհի է և ցավի վրա է կառուցված։ Սակայն թուրք ազգայնականների վիճակն էլ շատ ցավալի է։
-Ինչպե՞ս։
Իրականությունից փախչելով տարիներ շարունակ պնդում են, որ նման բան չի եղել։ Դա էլ հոգնեցուցիչ չէ՞։ Դա որքա՞ն կարող ես շարունակել։ Հայ համայնքն ինձ քննադատում է այս ֆիլմի համար։ Ասում են՝ Թուրքիայի հետ հաշտվելու փորձն ամոթալի է։ Վստահ եմ, որ թուրքերն էլ ցեղասպանությունը պատմելու փորձիս համար են քննադատելու։ Կարծում եմ, որ հենց այդ պատճառով է ֆիլմը շատ կարևոր։

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-01-2013 17:01:16
Դիտումների քանակը: 727
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott