Սերժ Թանգյան. Հայ համայնքում ապրելն ինձ ակտիվիստ դարձրեց

Նորության նկար Օգոստոս 26, 2012 | 00:04
NEWS.am-ը որոշակի կրճատումներով իր ընթերցողին է ներկայացնում հայազգի ռոք-աստղ, «System of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի «KCET» հեռուստաալիքին տված հարցազրույցը, որի ընթացքում Թանգյանը խոսել է, որպես արտիստ եւ հասարակական գործիչ իր կայացման ուղու, ինչպես նաեւ հայերին միավորող գաղափարների մասին:

Կարող եք ներկայացնել, թե ինչպիսի՞ն է եղել ձեր արվեստի ծնունդը՝ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո, եւ ինչպե՞ս այդ իրադարտձությունն ազդեց Ձեր, որպես մարդ, եւ որպես արտիստ կայացման վրա:

-Ծնողներս ԱՄՆ են եկել 1975-ին, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր սկսվել: Այդ շրջանում բավականին շատ հայեր լքեցին Լիբանանն ու եկան ԱՄՆ, կամ այլ վայրեր: Այստեղ բազմաթիվ հայեր են ապրում, այնպես որ, ես մեծացել եմ Լոս Անջելեսում՝ հայկական միջավայրում, գնացել եմ հայկական դպրոց, հետո ավարտել Կալիֆոռնիայի Նորթրիջի համալսարանը: Կարծում եմ, այն, որ հայկական միջավայրում մեծանալով՝ զգացի ժողովրդավարության մեջ Հայոց ցեղասպանության հերքման երկերսանիությունը, ստիպեց ինձ գիտակցել նաեւ այլ բաներ, եւ այդ ամենը ինձ կյանքում ակտիվիստ դարձրեց: Եկավ պահ, որ ինքս ինձ հարցրի՝ որքա՞ն ուրիշ հարցեր են հերքվում քաղաքական ու տնտեսական նկատառումներով, ու թաքցվում հասարակությունից, որովհետեւ այն պետք է այս կամ այլ երկրի որոշակի մարդկանց դասին: Եվ դա ինձ շատ հարցերի նկատմամբ բաց դարձրեց, լինեն դրանք մարդկանց իրավունքների, բնության պահպանության, կենդանիների պահպանության, աշխատանքի, անհավասարության կամ անարդարության հարցեր: Այնպես որ, իմ կյանքում՝ արդարության հաղթանակի համար ուղիներ փնտրելը մեծ նշանակություն ունի, որովհետեւ, ես կարծում եմ, որ դա աշխարհը գեղեցկացնում է:

Ինչպե՞ս կբնութագրեիք Լոս Անջելեսի հայ համայնքի մշակույթը: Կա՞ ինչ-որ առանձնահատուկ տարր, որը կարելի է որոշակիացնել:

-Լոս Անջելեսի հայ համայնքը բաղկացած է աշխարհի տարբեր երկրներից եկած մարդկանցից: Շատ հայեր այստեղ են եկել հենց Հայաստանից, բայց նաեւ կան, որ գաղթել են Մերձավոր Արեւելքի երկրներից եւ Եվրոպայից: Հյուսիսային Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում հայերն ապրում են արդեն հարյուր տարուց ավելի, իսկ արեւելյան ափին, Բոստոնի մերձակայքի Ուոթերթաուն քաղաքում եւս հայ համայնք կա:

Հայերն ունեն միասնականացնող որոշ հարցեր, օրինակ՝ Օսմանյան կայսրությունում, որն այժմ Թուրքիան է, մեր ժողովրդի նկատմամբ 600-ամյա հալածանքները, մասնավորապես Հայոց ցեղասպանությունը եւ այլն: Բացի այդ, կերակուրը, երաժշտությունը, արվեստը, միջոցառումները, կենցաղը, կենսակերպն ու գործողությունները:

Դուք Ամերիկա եք եկել 1975թ-ին: Ինչպիսի՞ն եք տեսնում ամերիկայի հայ համայնքը այժմ, մոտ 40 տարի անց:

-1975-ին Լոս Անջելեսում շատ փոքրիկ հայ համայնք կար: Այժմ այն հասել է, պարզապես չգիտեմ թվերը, հսկայական չափերի: Դուք գիտեք Գլենդեյլն ու Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասը: Սա երեւի ամենամեծ, կամ իր մեծությամբ երկրորդ հայ համայնքն է Հայաստանից հետո: Այ այսպիսի փոփոխություններ են եղել համայնքում: 70-ականներին ինձ համար Գլենդելը հայերի հետ ոչ մի կապ չէր կարող ունենալ, քանի որ այնտեղ գրեթե հայ չկար: Համայնքում շատ փոփոխություններ են կատարվել, սակայն ինձ համար դժվար է հստակեցնել, թե մասնավորապես՝ ինչպիսի:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 26-08-2012 10:21:28
Դիտումների քանակը: 919
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott