Ռագըփ Զարաքոլու. Հայոց ցեղասպանությունն իբրեւ ինքնորոշման կանխարգելման միջոց

Նորության նկար Օգոստոս 12, 2012 | 12:04
NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Ռագըփ Զարաքոլուի «The Armenian Weekly»-ում հրապարակված հոդվածը: Զարաքոլուն, խախտելով Թուրքիայում գործող տաբուն, տարիներ ի վեր գրքեր է հրատարակում Հայոց ցեղասպանության թեմայով:

Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը եւ Անատոլիայում ազգային զտումների պարբերականությունը նոր փուլ են թեւակոխել Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Վեջդի Գենյուլի վերջին հայտարարություններից հետո այն մասին, որ եթե այդ ողբերգական իրադարձությունները տեղի չունենային, այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը գոյություն չէր ունենա: Որքան էլ նողկալի լինեն այդ խոսքերը, պետք է խոստովանենք, որ դրանք շատ ավելի ազնիվ են, քան կտրուկ «հերքումը», եւ ենթադրում են կատարվածի ճանաչում:

Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ այդ ողբերգությունները ներկայացվում են իբրեւ անհրաժեշտ, անգամ պարտադիր «ազգային պետություն կառուցելու» համար, նաեւ ներառում է «սպառնալիք». «Մենք դա արել ենք նախկինում, այնպես որ` զգուշացեք, թե չէ նորից կանենք»;

Հայոց 1915թ. ողբերգությունն ուսումնասիրելիս օգտակար կլիներ հարցին նայել «ազգային պետականության կառուցման», «ինքնորոշման» եւ Ցեղասպանությունների մասին կոնվենցիայի հիմնական հոդվածների տեսանկյունից:

Այն ժամանակ, երբ բալկանյան ժողովուրդները 19-րդ դարասկզբին մտան ազգային պետականության կառուցման գործընթաց, մասամբ`Ֆրանսիական Մեծ հեղափոխության ազդեցության տակ, այդ գործընթացը մտավ հայ ժողովրդի օրակարգ, ավելի ուշ` թուրքերի: Սակայն այս պարագայում մեկի հաջողությունը ձեռք բերվեց մյուսի ոչնչացմամբ:

Այդկերպ, թեպետ հայերի ազգային պետականության ձեւավորման գործընթացը թուրքերից ավելի վաղ է սկսվել, դա ուշացած գործընթաց էր հույների, սերբերի եւ բուլղարների համեմատ: Մյուս կողմից էլ դժվարությունն այն էր, որ հայ ժողովուրդը երկու բռնակալական կայսրությունների մեջ էր կեղեքվում: Դա ազդել է ամեն ինչի վրա, ընդհուպ` լեզվի: Հայերենը զարգացել է երկու տարբեր ճյուղերով` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն:

Հայկական պետականության ձեւավորման համար օրինակ է եղել Բալկանների մոդելը, որն օրինակ է եղել նաեւ թուրքական համար: Այդպիսով, Բալկաններում ժողովուրդների միջեւ հարաբերությունների ողբերգական բնույթն իր գագաթնակետին է հասել անատոլիական տարածքում:

Ցանկալի արդյունք է եղել ապացուցելը, որ հայ ժողովուրդը երբեք չի ապրել այդ տարածքում: Դա, իհարկե, ցեղասպանության եւ էթնիկ զտման տիպիկ դեպք է:

Հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման նյութական հիմքը ոչնչացվել էր: Իզուր չէր Հիտլերը 1939 թվականին Լեհաստանի վրա հարձակվելու նախօրեին հարցրել. «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայ ժողովրդին»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 12-08-2012 10:46:58
Դիտումների քանակը: 755
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆ Ծնվ. 9.10.1982թ., Երևանում:Ավարտել է Երեվանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի երաժշտագիտության մագ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott