Ո՞ւր են փախչում հայերը. Росбалт-ի անդրադարձը

Նորության նկար Երևանում մտածում են ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագրի դադարեցման մասին՝ բնակչության արտահոսքը կանխելու նպատակով։ Սակայն հայերը մեկնում են ոչ միայն Ռուսաստան. նրանք սկսել են գրավել նաև Վրաստանի բիզնես տարածքը, գրում է Росбалт գործակալության լրագրող Իրինա Ջորբենաձեն։

Հայաստան ժամանողներին գրավում է փողոցների մաքրությունը, հանգստությունը, բազմաթիվ ոչ թանկ սրճարանները՝ հիանալի ուտեստներով, պատշաճ սպասարկումը, հուշանվերների և ոսկերչական խանութները, հուշարձանները, բարեհամբույր տեղացիները։ Սակայն ապրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանում շատ դժվար է։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանը տնտեսական աճով գրեթե առաջատար է հետխորհրդային տարածքում։ Գյուղատնտեսության աճը նախորդ տարի կազմել է 9.5%, իսկ արդյունաբերությունում՝ մոտ 15%։ Սակայն, ինչպես և հաճախ պատահում է, պաշտոնական վիճակագրությունը կապ չունի բնակչության կենսամակարդակի հետ։ Բարձր է գործազրկությունը. միջին աշխատավարձը կազմում է մոտ 350 դոլար, կենսաթոշակը՝ մոտ 70 դոլար։

Ըստ հոդվածագրի՝ հայերը դժգոհում են, որ հասարակությունը խիստ բևեռացված է. միջին խավ գրեթե չկա, կան հարուստներ և աղքատներ։ Միջին վիճակագրական հայը սննդի վրա ծախսում է ընտանեկան բյուջեի մոտ 50%-ը, մնացածը հիմնականում ծախսվում է կոմունալ ծառայությունների վճարումների համար։

Եվ հեռանում են հայերը, իսկ գումարն ուղարկում են տուն՝ միջին հաշվով տարեկան 2 մլրդ դոլար։ Այդ գումարի մոտ կեսը Ռուսաստանից է։ Սակայն շատ հաճախ հայերը հեռանում են ընտանիքներով, բարեկամներով։

«Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք՝ հայերն ամբողջությամբ համաձայն են ասվածի հետ։ Իսկ հայեր որտե՞ղ չկան»,-հարցնում է հոդվածագիրը։

Անկախ փորձագետների տվյալներով՝ վերջին 4 տարվա ընթացքում 3 մլն բնակչությամբ Հայաստանից հեռացել է 320 հազ. մարդ, իսկ դա շատ բարձր ցուցանիշ է նման քիչ բնակեցված Հայաստանի համար։ Հայերը մեկնում են հիմնականում Ռուսաստան, որտեղ այժմ ապրում է 2.5-ից 2.7 մլն մարդ։

Նրանք, ովքեր կարողացել են որևէ բան վաստակել Հայաստանում, իրենց կապիտալը ներդնում են Ռուսաստանում և նույնիսկ Վրաստանում. համարվում է, որ այստեղ մրցակցային միջավայրն առավել բարենպաստ է։ Բացի այդ, հայերին հիացնում է վրացական մաքսատանն ապօրինի վճարումների բացակայությունը, հեշտ հարկային գործընթացները, բիզնես դնելու արագությունը։

Հնարավոր չէ ասել՝ հայկական բիզնեսին Վրաստանում ուրախ են, թե ոչ, քանի որ այն այդքան էլ մեծ չէ՝ տեղական բիզնեսին լուրջ մրցակցություն ստեղծելու համար։ Սակայն նշում են, որ Աջարիայում և Վրաստանի սևծովյան ափին այն բավականին հաջող է զարգանում։ Իսկ եթե դիտարկել Աբխազիան ընդհանուր համատեքստում, ապա այնտեղ հայերի գործերն ավելի լավ են ընթանում։

Եվ, այնուամենայնիվ, չնայած տնտեսությունում օլիգարխիկ համակարգի և կոռուպցիայի վերաբերյալ հայերի դժգոհություններին՝ Հայաստանում այժմ կենտրոնացումն արվում է ավանդական ոլորտների զարգացման վրա՝ մեքենաշինություն, մետաղամշակում, գունավոր մետալուրգիա, քիմիական, թեթև և սննդարդյունաբերություն։

Հայտնում է tert.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-08-2013 15:01:06
Դիտումների քանակը: 4589
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ ՄԵԼԻՔԻ Հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott