Հռոմի Պապը վերահաստատել է Հայոց ցեղասպանության իրողությունը

Նորության նկար Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կիլիկիայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ավելի վաղ արտահայտած տեսակետը, հաղորդում է Asbarez.com-ը:

Այցի ընթացքում, երբ պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդ է, Հռոմի պապը նշել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն է»,- այդպիսով վերահաստատելով ավելի վաղ, երբ նա գլխավորում էր Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցին որպես կարդինալ Խորխե Բերգոլիո, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր դիրքորոշումը:

Յոթ տարի առաջ Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ այն ժամանակ արքեպիսկոպոս Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային՝ ճանաչելու ցեղասպանությունը որպես «հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ամենադաժան ոճրագործություն»:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը բացատրել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց հետո սա Պապի առաջին նման հայտարարությունն է:

Տաբակյանն այդ հայտարարությունը շատ կարևոր է համարել, քանի որ նրա «խոսքերը վեր են պետությունից և կրոնից»:


Հայտնում է www.armenianow.com-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 05-06-2013 12:46:45
Դիտումների քանակը: 849
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ Փիլիսոփա, պատմաբան, հայագետ: Փիլ. գիտ. դ-ր (1971), ՀՀ ԳԱԱ ակադ. (1996): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott