Հայաստան կատարած այցից հետո Իվանիշվիլի-Սահակաշվիլի հակամարտությունը ուժեղացել է

Նորության նկար Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պարզապես չէր կարող չգալ Երևան: Խնդիրն այն չէ, որ նա արդեն եղել էր Բաքվում, այլ այն, որ Վրաստանի հայկական համայնքի նշանակությունը շատ ավելի կարևոր է, քան ադրբեջանականինը, և դա բացատրություն ունի: Թուրքիայի դրդմամբ, Սահակաշվիլին ջանասիրաբար պաշտպանում էր ադրբեջանցիներին, իսկ իշխանության եկած «Վրացական երազանքն» այժմ փորձում է նվազագույնի հասցնել մահմեդական ազդեցությունը Թբիլիսիի վրա:

Կհաջողվի դա Իվանիշվիլիին, թե ոչ, դժվար է ասել, առավել ևս, որ նախագահն առայժմ պաշտոնավարում է և վայելում Արևմուտքի աջակցությունը: Ճիշտ է, ոչ այն աստիճան, որքան մի քանի տարի առաջ, սակայն, ինչևէ, միտումը դեռևս շարունակվում է: Սահակաշվիլիի արևմտյան հովանավորների անհանգստությունը հասկանալի է. նրանք բոլորովի չեն ցանկանում դրյեֆ Ռուսաստանի ուղղությամբ: Ուզում են նրանք դա, կամ ոչ, սակայն դրեյֆն ակնհայտ է, թեև ԱԳ նախարարն ու ինքը Իվանիշվիլին ասել են, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի: Ասելն ասում են, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Երևան կատարած այցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է. «Ցանկանում եմ ասել, որ բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում: Ընտրություններից առաջ այցելել եմ հայաբնակ շրջաններ, որտեղ ջերմ ընդունելության եմ արժանացել: Մենք լավ ենք հասկանում միմյանց և ընտրությունների արդյունքներն ապացուցեցին դա: Իմ գլխավորած կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի հայերը զգան, որ ապրում են իրենց երկրում: Կանենք ամեն բան նրանց ինտեգրացիայի համար և կիրականացնենք բոլոր խոստումները»:

Հայկական թեման շոշափվել է նաև Կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ հանդիպման ժամանակ: Բիձինա Իվանիշվիլին հաղորդել է կաթողիկոսին, որ հանձնարարել է վիրահայոց դպրոցներում «Հայոց պատմության» դասընթաց կազմակերպել: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, ապա Վրաստանի վարչապետը խոստացել է, որ անձամբ կհետևի եկեղեցիների վերականգնման գործընթացին և, որ անհապաղ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Վրաստանում հայկական եկեղեցիները պահպանելու համար: Իսկ Ջավախքից հայազգի քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ Իվանիշվիլին նշել է, որ հարցը ներկայումս քննարկման փուլում է:

Երևանում, իհարկե, խոսք է գնացել Աբխազական երկաթգծի միջոցով հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին, սակայն…մի շարք խնդիրների լուծումից հետո: «Կարծում եմ, որ դա հնարավոր է…Դուք գիտեք, որ երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի, հարաբերությունների մեջ խնդիրներ չկան: Սակայն մենք մեծ խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ: Խնդիրները շատ մեծ էին, և դրանք, ցավոք, դեռևս գոյություն ունեն: Մենք մեծ հույս ունենք և փորձում ենք վերականգնել և կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ամենախորը և խնդրահարույց հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությանն է վերաբերում… Դա երևի այդքան էլ արագ չի լինի»,-ասել է Իվանիշվիլին, հավելելով, որ խնդիրները կարելի է լուծել ավելի արագ և ավելի շուտ, եթե երկու կողմերն էլ այդ հարցում կամային գտնվեն: Վրացական կողմն այդ առումով պատրաստակամ է:

Միանգամից հետևել է Սահակաշվիլիի արձագանքը. «Վրաստանից Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերականգնումը չի համապատասխանում Թբիլիսիի շահերին: Իվանիշվիլիի՝ Հայաստանում արված հայտարարությունը տագնապահարույց է և հաշվի չի առնում Վրաստանի ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերը»,-հայտարարել է նա: Սահակաշվիլին բողոքել է նաև նրանից, որ «Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ լրջորեն վատացել են»: «Բազմաթիվ թուրքական ներդրումներ դադարեցվել են: ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում Թուրքիան մեր գլխավոր կողմնակիցն է: Թուրքիայի հետ հարաբերություններում խնդիրների առաջացման պարագայում՝ մենք կկորցնենք ՆԱՏՕ-ին անդամակցելու պատմական հնարավորությունը: Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է նաև Ադրբեջանը, ուստի անթույլատրելի է հապճեպորեն հարցեր առաջադրելը՝ առանց մեր հարևանների հետ խորհրդակցություններ անցկացնելու: Հուսով եմ, որ դա չմտածված հայտարարություն էր, և եթե դա այդպես չէ, ապա մենք ծանր հետևանքների կբախվենք»,-հայտարարել է նախագահը: Նկատենք, որ նախքան Բաքու այցելելը Բիձինա Իվանիշվիլին խոսում էր Ղարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագծի աննպատակահարմարության մասին:

Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է: Չենք խոսում ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության մասին՝ կապված Կովկասում հակամարտությունների հետ:

Ճիշտ է, դեպի Ռուսաստան լուրջ հակվածության մասին վրացի ԱԳ նախարարը դեռևս չի խոսել. դա վերջնականապես հայտնի կդառնա նախագահական ընտրություններից հետո: Սակայն ստեղծված երկիշխանությունը բացարձակապես պետք չէ ոչ Վրաստանին, ոչ հարևաններին. 1990-ականների քաղաքացիական պատերազմը դեռևս շատերի հիշողության մեջ է:

Կարինե Տեր-Սահակյան
www.panarmenian.net

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 21-01-2013 12:41:52
Դիտումների քանակը: 935
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԱԶԱՐ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ (Ղազար Արծաթագործեան) (1795-1862)Լազար Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ծնվել է 1795թ. Կարասուբազարում (ներկայու ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott