Թուրքիայում խորհրդարանում վիճել են, թե ով է կոտորել հայերին

Նորության նկար Թուրքիայի ազգային մեծ ժողովում տարին սկսվեց կրկին վիճաբանությամբ, բայց այս անգամ վեճը վերաբերում էր նրան, թե դարասկզբին ո՞վ է կոտորել հայերին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքն ամբիոնի մոտ ատելության հանցանքի հետ կապված ելույթի ժամանակ ասել է. «Ձեր պատմությունը կոտորածների պատմություն է։ Լավ գիտեք, թե այսօր պայքարողների պապերին այն ժամանակ ինչպես էիք կոտորել»։

Քուրդ պատգամավորի այս խոսքին պատասխանել է իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքին՝ պնդելով, թե թուրք ազգի պատմության մեջ կոտորած, ցեղասպանություն եւ ձուլում բոլորովին չի եղել։

Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտման գործում զավեշտալի աշխատություններով հայտնի Յուսուֆ Հալաչօղլուն դիմել է քուրդ պատգամավորին՝ ասելով. «Թուրքիայի պատմության մեջ կոտորածներ չեն եղել, պատերազմներ են եղել։ Այդ դեպքում ինձ անկեղծ ասեք։ Ես էլ բոլոր փաստաթղթերը ցույց կտամ։ Ո՞վ է կոտորել հայերին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսների հետ համագործակցած քուրդ ցեղերից խոսեք»։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 10-01-2013 10:21:13
Դիտումների քանակը: 731
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍՄԲԱՏԻ Խորհրդային Միության հերոս Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott