Թուրքական սերիալը, հայ-թուրքական հաշտության արձանը և Էրդողանի նկրտումները. Time

Նորության նկար Շատ արդուզարդ, ներքինիներ, գինի, հարեմի զվարճալի աղջիկներ, գայթակղություն և դավեր. «Հոյակապ դարաշրջանը»՝ այսպես է կոչվում թուրքական մեգահայտնի սերիալը, որը վերաբերում է 16-րդ դարի օսմանյան սուլթանի` Սուլեյման Հիասքանչի կյանքին ու գահակալությանը: «Հոյակապ դարաշրջանն» ավելի քան 150 մլն հեռուստադիտողի է գրավել Թուրքիայում, Բալկաններում և Միջին Արևելքում, գրում է ամերիկյան The Time-ը, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա «սրբապիղծ» է համարում:

Ինչո՞ւ է Թուրքիայի վարչապետը պատերազմում սերիալի հետ. հարցադրում է անում The Time-ը:

Դեռ նոյեմբերին Էրդողանը խիստ քննադատել էր սերիալի ստեղծագործական թիմին՝ ասելով. «Դա մեր իմացած Սուլեյմանը չէ»՝ նկատի ունենալով, թե ինչպես է նա պատկերված սերիալում. մեծ տիրակալը էկրանին ավելի շատ կնամոլ ու հարբեցող է:

«Իմ ազգի առաջ ես դատապարտում եմ թե այդ սերիալի ռեժիսորին, թե հեռուստաընկերության սեփականատիրոջը: Մենք արդեն նախազգուշացրել ենք իշխանություններին և սպասում ենք դատական վճռի», - ասել էր Էրդողանը:

Վարչապետի քայլից հետո Turkish Airlines-ը իր թռիչքային ծրագրերից հանել էր «Սուլեյմանին ու իր պարող աղջիկներին»: Իսկ Էրդողանի իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցությունից հայտնել էին, որ 2013-ից արգելվելու է «Հոյակապ դարաշրջանի» ցուցադրումը:

Time-ի գնահատմամբ Էրդողանն իրականում շատ պատճառներ չունի բողոքելու օսմանամոլության ալիքից, որը «Հոյակապ դարաշրջանի» պես սերիալներին ռեկորդային ռեյթինգով է ապահովում: Սա այն դեպքում, որ լինելով Բալկանների և Միջին Արևելքի հետ կապերի վերականգնման ջատագովը, ինչպես նաև ընտրություններին երկրի ներսում ձայներ վաստակելու ակնկալիքով «նա է, առավել քան որևէ մեկը, ջանացել վերստին բորբոքելու Թուրքիայում կայսրության դարաշրջանի հանդեպ նոստալգիայի կրակը»: Քննադատները նշում են, որ ամենայն հավանականությամբ նա իրեն մերօրյա սուլթան է պատկերացնում:

«Վարչապետի համար... սուլթանը ձիու թամբին հոյակապ է, իսկ սուլթանը գինարբուքին՝ ոչ». արձանագրում է Time-ը:

Today’s Zaman-ի սյունակագիր Իհսան Դաղին նկատել է, որ վարչապետի վենդետան «Հոյակապ դարաշրջանի» դեմ տիպական է: «Կուսակցության գլուխը՝ Էրդողանը, այնպես է վարվում, ասես նրան մենաշնորհել են միջամտել մարդկանց կյանքերին ու ընտրությանը, ասես ինքն է պատասխանատու նրանց ընտրության համար»:

Ուշագրավ է, որ այս համատեքստում Time-ը հիշատակում է նաև երկու տարի առաջ Կարս կատարած Էրդողանի այցը: Այնտեղ նա հայ-թուրքական հաշտությանը նվիրված արձանը «հրեշային» էր անվանել: Մեկ տարի անց՝ արձանը քարուքանդ էր արվել:

Սերիալի նաև աբորտների ու կեսարյան հատման դեմ պայքարող Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել ամերիկյան ոճի նախագահական հանրապետության, ինչը, Time-ի գնահատականով, մինչ օրս նրա ստանձնած ամենաուժեղ մարտահրավերն է լինելու:

«Անվհատ թուրք առաջնորդը չի ամաչում ասել, որ ինքը 2014-ի նախագահական ընտրությունների համար իդեալական հարմար թեկնածու է գտել՝ ի դեմս ինքն իրեն». եզրափակում է Time-ը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 28-12-2012 08:38:55
Դիտումների քանակը: 758
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott