Դանիայի թագավորական գրադարանը քննադատության թիրախու

Նորության նկար Կոպենհագենի թագավորական գրադարանը լուրջ քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ համաձայնել է Թուրքիային թույլ տալ կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլընտրանքային ցուցահանդես, գրում է «The Copenhagen Post»-ը:

Գրադարանն արձագանքել է Դանիայում Թուրքիայի դեսպանի` ներկայումս Կոպենհագենի համալսարանում ընթացող «Հայոց ցեասպանությունն ու սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու ցանկությանը:

Թուրքիայի դեսպանատունը ներկայացրել է պատմական իրադարձությունների թուրքական մեկնաբանությունը, ինչն առաջ է բերել որոշ շրջանակների քննադատությունը, այդ թվում` քաղաքական գործիչների, պատմաբանների եւ Կոպենհագենում Հայաստանի դեսպանության:

«Դա նշանակում է ենթարկվել թուրքական ճնշմանը, այդպես չի կարելի: Չհամեմատելով այդ երկու իրադարձությունները, կնշեմ, որ դա նույն է, ինչ նեոնացիստներին խնդրել Հոլոքոստի մասին ցուցահանդես կազմակերպել»,-ասել է Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Սերեն Էսփերսենը:

Պատմաբան եւ Հայոց ցեղասպանության հարցով դանիացի փորձագետ Մաթիաս Բիորնլունը տարակուսանք է հայտնել Թագավորական գրադարանի որոշման կապակցությամբ: «Եթե հավատում ես, որ պատմության բոլոր տարբերակները ճիշտ են, կասկածի տակ ես դնում քո դերը` որպես գիտահետազոտական հաստատության: Դա եղել է ցեղասպանություն, եւ այդ պատմության մյուս բոլոր մեկնաբանությունները ճիշտ չեն»,-հայտարարել է նա:

Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հիասթափությունն է հայտնել որոշման առնչությամբ. «Հուսով եմ, թագավորական գրադարանը կվերանայի իր որոշումը եւ չի տրվի թուրքական հնրավոր ճնշմանը»,-ասել է նա:

Սակայն գրադարանի տնօրեն Էրլան Քոլինգ Նիելսենը ժխտում է, որ հաստատությունը ճնշման է ենթարկվել թուրքական կողմից: «Մեզ վրա չեն կարող ճնշում գործադրել, մենք պարզապես նրանց հնարավորություն ենք տվել իրենց այլընտանքային ցուցահանդեսի համար»,-ասել է նա:

Հայտնի չէ, թե երբ կմեկնարկի ցուցահանդեսի թուրքական տարբերակը, սակայն Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 07-12-2012 07:02:36
Դիտումների քանակը: 913
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ԽՆԿԱՆՈՍԻ Խորհրդային Միության հերոս (հետմահու, 10.01.1944), գվարդիայի գնդապետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott