Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ընդ որում՝ բացեիբաց. Կոմանդոս

Նորության նկար Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) այն կարծիքին է, որ Արցախում հնարավոր պատերազմի դեպքում հարևան Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ըստ որում`բացեիբաց: Նման կարծիք նա հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հղում անելով վրացական փորձագիտական շրջանակներին:

«Այն, որ Վրաստանը ավելի շատ և նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ձեզ հայտնի է»,-ասաց բանախոսը:

Ըստ Տեր-Թադևոսյանի՝ «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունում»` ՀԱՊԿ-ում ներառված պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն և միանշանակ չէ, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար դժվար պահին այդ պետությունները մեզ կօգնեն:

«Ղրղըզստանի նախագահը, գիտեք, ինչ ջերմ վերաբերմունք ունի Իլհամ Ալիևի նկատմամբ: Այնպես որ, ես կխոսեմ այն պետությունների մասին, որոնք միանշանակ կօգնեն մեզ դժվար պահին: Դրանք առաջին հերթին Ռուսաստանն ու Բելառուսն են»,- ասաց պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականը` հավելելով, որ միանշանակ չի համարում նաև կազմակերպության անդամ, Ադրբեջանի հետ նավթային խնդիրներ ունեցող Ղազախստանի դիրքորշումը հնարավոր վտանգի դեպքում:

«Բայց սա էլ առիթ չէ, որպեսզի մտածենք, որ Ղազախստանն իր ողջ ուժերը կհանի Ադրբեջանի դեմ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը ՀԱՊԿ մասնակցությանը՝ հնարավոր վտանգի դեպքում, ապա ըստ Կոմանդոսի` ՀԱՊԿ-ում ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություններ չկան:

Եվ ՀԱՊԿ պայմանագրում հստակ նշված է, որ անդամ-կազմակերպությունները պետք է պաշտպանեն միայն Հայաստանի Հանրապետության սահմանները:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-09-2012 11:02:36
Դիտումների քանակը: 993
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶՅԱՆ ՀԱԿՈԲԻ Բանաստեղծ, դրամատուրգ, մշակութային գործիչ: Գրել է Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի լիբրետոն (1868, հրտ.՝ 1871, առաջինը հայ իրականության մեջ՝ հայերեն և իտալերեն): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott