Այո, Հրանտ, թուրքականությունը վարկաբեկվեց. կարդացեք եւ դուք որոշեք. TARAF

Նորության նկար Դեկտեմբեր 07, 2012 | 00:04
Թուրքիայում Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի պաշտոնում Հրանտ Դինքի դեմ ամոթալի վճիռը հաստատած դատավորի ընտրությունը մամուլում եւ հասարակության առաջադեմ հատվածի մոտ ընդվզում առաջացրեց։ Այս թեմային է անդրադարձել Taraf-ի սյունակագիր Դողան Աքընը՝ «Այո, Հրանտ, թուրքականությունը վարկաբեկվելէ » հրապարակմամբ, որտեղ ներկայացրել է, թե ինչպես այն պաշտոնյաները, ովքեր Հրանտ Դինքի սպանության համար պետք է պատասխանատվություն կրեին, պաշտոնների բարձրացում են ստացել։

«Մուամեր Գյուլեր. Հրանտ Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետն էր։ Դինքի սպանությունից հետո դարձավ Թուրքիայի հասարակական կարգապահության եւ անվտանգության վարչության պետ, այնուհետ իշխող կուսակցության ցուցակով դարձավ պատգամավոր։

Ջելալեթին Ջերրահ. Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետն էր։ Թեեւ Դինքի սպանության գործով նրա դեմ լուրջ կասկածներ կար, սակայն ոչ մի գործ չի հարուցվել Ջերրահի դեմ, ավելին, նրա պաշտոնը բարձրացվել է։ Նա նշանակվել է Օսմանիյեի նահանգապետ։

Ահմեդ Իլհան Գյուլեր. Դինքի սպանության ժամանակ Ստամբուլում հետախուզության վարչության պետն էր։ Դինքի սպանության գործով նրա դեմ հետաքննություն սկսելու թույլտվությունը նահանգապետ Մուամեր Գյուլերի կողմից 2 անգամ մերժվել է։ Մի որոշ ժամանակ ազատվել է աշխատանքից, իսկ ավելի ուշ պաշտոնը բարձրացվել։ Նա նշանակվել է ոստիկանության վարչության առաջին կարգի տնօրինությունում։

Շամազ Դեմիրթաշ. Տրապիզոնի փոխոստիկանապետն էր հետախուզության գծով։ Այդ ժամանակ Տրապիզոնից հետախուզությունը հայտնել է սպանության ծրագրավորման մասին։ Նրա դեմ հետաքննություն չի սկսվել։ Փոխոստիկանապետից դարձել է ոստիկանապետ:

Նիհաթ Օմերօղլու. նա ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի այն դատավորների կազմում, ովքեր հաստատել են Հրանտ Դինքի հանդեպ դատարանի կայացրած որոշումը 301-րդ հոդվածի հատկանիշներով (թուրքականության վիրավորում)։ Օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանում ընտրվեց Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի պաշտնոնում։ Ընտրվելուց հետո արդարացել է, թե այն ժամանակ չի ճանաչել Հրանտ Դինքին։

Մուհիթին Մըհչաք. ինչպես, որ Մարդու իրավունքների գլխավոր պաշտպան ընտրված Նիհաթ Օմերօղլուն էր ժամանակին եղել վճռաբեկ դատարանի այն 18 դատավորների թվին, ովքեր հաստատեցին Հրանտ Դինքի դեմ կայացված ամոթալի վճիռը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդի 5 անդամներից մեկը՝ Մուհիթին Մըհչաքը եւս այդ նույն տխրահռչակ 18 դատավորների մեջ է եղել։

Էքրեմ Էրթուղրուլ. Դինքի վճիռը հաստատած դատավորներից։ Ավելի ուշ դարձել է վճռաբեկ 9-րդ դատարանի նախագահության անդամ։

Հասան Էրբիլ. կրկին Դինքի դեմ կայացրած վճիռը հաստատած վճռաբեկի դատավորներից էր։ Ավելի ուշ նշանակվել է վճռաբեկի դատախազությունում։

Հրանտ Դինք. «Թուրքականության վարկաբեկում» պնդմամբ կազմակերպված ձեւով թիրախ է ներկայացվել, որի հետեւանքով տեղի է ունեցել նրա սպանությունը։ Դեռեւս կենդանի ժամանակ դիմել էր ՄԻԵԴ, իսկ սպանությունից հետո ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ որոշում էր կայացրել՝ շեշտելով, որ Դինքի արտահայտությունները տեղավորվել են խոսքի ազատության սահմանման մեջ։

Թուրքականություն. այո, վարկաբեկվեց։ Իսկ թե ինչպե՞ս, խնդրեմ, դուք որոշում կայացրեք...»։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 07-12-2012 07:17:35
Դիտումների քանակը: 888
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԱԼՈՒՅՍ ՓԱՅՏՅԱՆ ԶԱՎԵՆԻ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (2001): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott