Ադրբեջանի իշխանությունները մտադիր են սպանել Ռամիլ Սաֆարովին

Նորության նկար Սեպտեմբեր 04, 2012 | 15:01
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են սպանել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպնած Ռամիլ Սաֆարովին: Մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսակետ է հայտնել ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) (ֆոտոռեպորտաժ):

Գեներալի կարծիքով` Ռամիլ Սաֆարովն արդեն կատարել է իր դերը եւ ուղղակի գլխացավանք է դարձել Ադրբեջանի նախագահի համար: Իր ծրագրի հետագա իրագործման համար Ալիեւին արդեն մեռած Ռամիլ Սաֆարով է պետք:

Հստակեցնելով իր միտքը` Կոմանդոսը նշել է, որ Սաֆարովի հետ կապված ամբողջ պատմությունը թուրք-ադրբեջանական դաշինքի մտահղացած մեծ խաղի մի մասն է: «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելն է, եւ Սաֆարովի հետ կապված այս ամբողջ պատմությունն այդ նպատակին հասնելու համար էր: Համաձայն ռազմական տեսության` ռազմական գործողություններ սկսելու համար հարկավոր է եռամիասնություն ապահովել` ուժեղ բանակ, երկրի իշխանությունների նկատմամբ վստահության բարձր մակարդակ եւ հանրության պատրաստակամություն: Սաֆարովի դերը հենց այս վերջին երկու տարրերն ապահովելն էր», -ասել է Տեր-Թադեւոսյանը:

Նրա խոսքով` Սաֆարովի արտահանձնումն ապահովելով Ալիեւը զգալի բարձրացրեց իր իմիջը` ցույց տալով, որ ոչ միայն խոստումներ է տալիս, այլեւ իրագործում է դրանք: Եւ, գեներալի գնահատականով, հայկական կողմի արձագանքը միայն ուժեղացրեց տվյալ հանգամանքը` Ադրբեջանի ուժեղ եւ անհաղթելի դիվանագիտության առասպելը թեժացնելով:

Մնում է ապահովել երրորդ բաղադրիչը` հանրության պատրաստակամությունը: Հենց դրա համար անհրաժեշտ է մեռած Սաֆարովը:

«Սաֆարովին մտադիր են սպանել, հետո բռնել եւ կալանավորել հայկական ազգանունով մարդու, հետո հայտարարել, որ տվյալ անձը գործել է Հայաստանի իշխանությունների հրահանգով եւ ուղարկված է եղել նրանց կողմից», -ասել է Կոմանդոսը: Նման քայլը, ըստ պատերազմի վետերանի, երկակի ազդեցություն կունենա:

Մի կողմից, Սաֆարովին դե ֆակտո հերոս ընկալող ադրբեջանական հասարակության մեջ վրեժի ցանկություն եւ ռազմական գործողությունների պատրաստակամություն կձեւավորի: Մյուս կողմից, հայկական կողմին կմեղադրեն ահաբեկչության եւ Ադրբեջան ներխուժելու մեջ` դրանով իսկ միջազգային հանրության աչքում արդարացնելով ռազմական գործողությունների վերսկսումը եւ նրանից աջակցություն ստանալով:

Կոմանդոսը նշեց, որ հայկական կողմի թիվ մեկ առաջադրանքն այս պահին պետք է լինի նման ծրագրերի իրագործման ձախողումը, այլապես պատերազմն անխուսափելի է: «Կարծում եմ, պատերազմի սպառնալիքն զգալի մեծացել է», - ասել է Կոմանդոսը` հավելելով. «Արդեն զգում եմ վառոդի հոտը, պատերազմն արդեն մոտենում է»:

Միաժամանակ Ա. Տեր-Թադեւոսյանը չի կասկածում, որ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում Հայաստանը կհաղթի: Հարցին, թե կարող է արդյոք հայկական կողմը հաղթել Ադրբեջանին, եթե միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմն անցնի, Կոմանդոսը հարցով պատասխանեց. «1915թ. աշխարհը հայերի կողմն էր եւ դեմ էր հանդես գալիս Օսմանյան կայսրությանը, եւ մենք դրանից ինչ շահեցինք»: Տեր-Թադեւոսյանը հավատում է հին ճշմարտությանը` սրով եկածը սրից կընկնի:

«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում մեր հաղթանակի հարցում: Բայց պատերազմը միշտ ենթադրում է մարդկային զոհեր: Խաղաղությունը միշտ էլ գերադասելի է, մենք պետք է ձգտենք հասնել պատերազմի ցանկացած սպառռնալիքի վերացման», - ասել է նա:

Մեկնաբանելով հարցը, թե որքանով է նպատակահարմար այժմ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, Կոմանդոսը նշեց, որ Արցախի ճանաչումն այս պահին նույնքան արդիական է, որքան տարիներ առաջ: Նա ընդգծել է, որ միշտ էլ կողմ է եղել, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/119589.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-09-2012 17:53:17
Դիտումների քանակը: 979
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՐԱՆՏ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՍԵՆԻ Խորհրդային Միության հերոս (15.5.1946), գվարդիայի գնդապետ (1963):Ծնվ. 15.10.1924թ., Բաքու: Ավարտել է ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott