ԱՍԱԼԱ . Սիրիահայության դեմ թուրքերի ցանկացած ռազմական արկածախնդրություն հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը

Նորության նկար Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադրձել է Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է «Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգություն, հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը: Թուրքիայի դավադիր և թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին, ինչը բացահայտորեն` տարածաշրջանում ամբողջական մեկուսացման է առաջնորդում նրան:
Իրաքի գերիշխանության դեմ ծավալվող ոտնձգությունները, Սիրիայի արյունալի տագնապում ուղղակի ռազմական միջամտությունը, Հայաստանի դեմ կիրառված քսանամյա շրջափակման շարունակությունը, Իրանի դեմ դավադիր և երկդիմի քաղաքականությունը, Կիպրոսի և Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ չդադարող, հերթական գրգռիչ ոտնձգությունները և քյուրտ ժողովրդի դեմ օրեօր աճող բարբարոսային հալածանքը, տարածաշրջանում Թուրքիային վերածել են դավադրությունների և անկայունության հրահրման կենտրոնի: Թուրք մտավորականությանն ու առաջադեմ հանրությանը զգուշացնում ենք, որ սեփական պատմության սև էջերի հետ հաշտվելու և այլ ժողովուրդների իրավունքները հարգելու փոխարեն, թուրքական իշխանությունների կողմից հարևան երկրների նկատմամբ ցեղասպանական և թշնամական քաղաքականության շարունակությունը և Օսմանյան արյունախում կայսրության վերակենդանացման երազանքներ փայփայելը, միմիայն ավելացնելու են դրացի ժողովուրդների մոտ թուրք հասարակության դեմ կուտակված դարերի արդար ատելությունն ու թշնամանքը»:
Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ և հայտարարում, որ արաբ ժողովուդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի իր ապագան և պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին և երկդիմի հոգատարությանը»:

http://www.panarmenian.net/arm/news/119876/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-08-2012 10:35:39
Դիտումների քանակը: 880
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՖՅԱ ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՎԱՍԻԼԻ Մանկավարժ, հաս. գործիչ: 1881-83-ին Թիֆլիսում հիմնել է առաջին մանկական գրադարանը Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott