«Today’s Zaman». Հայեր եւ թուրքեր. հայրենիքի եղբայրություն

Նորության նկար 4 տարի առաջ, մոտավորապես տարվա այս ժամանակահատվածում, մենք գլխիվայր շուռ եկանք։ Մի երկրում, որտեղ տասամյակներ շարունակ ոչ ոք չէր կարող հիշել 20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում հայ քաղաքացիների զանգվածային սպանությունների մասին, 31 հազար քաղաքացիներ հրապարակային ներողություն խնդրեցին, որ չեն կարողացել կիսել իրենց հայ քաղաքացիների ցավը։.

Չորս տարին շատ կարճ է նման երկարատեւ անգիտակից վիճակից դուրս գալու համար։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այդ ժամանակից ի վեր տեսանելի առաջընթաց է ձեռք բերվել, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել անցյալում։ Իհարկե, հիշելու փորձերը չեն սկսվել ներողությունների արշավով։ «Բելգե» եւ «Արաքս» հրատարակությունները, «Ակոս» թերթը, Հրանտ Դինքը եւ օսմանյան հայերի մասին համաժողովը 2005 թվականին անտեղյակության եւ անտարբերության պատերը քանդող գլխավոր հենքն էին, սակայն հավաքական ներողությունից հետո հիշողության կանչը հանրային բնույթ ստացավ։

Ի՞նչ առաջընթաց կա այդ ժամանակից ի վեր։ Դժվար է նույնիսկ հետեւել այն ամենին, ինչ է կատարվել հայկական ողբերգության հիշատակի տեսանկյունից։ Մեր քաղաքացիները եւ մեր հանրությունն այդ ջանքերի մեջ իր առավելագույն ներդրումն է ունեցել։ Բարեպաշտ մարդիկ այժմ գտնվում են այդ ջանքերի առաջնապահ դիրքերում։ Պետական մարմինները, թեեւ հետ են մնում եւ հասարակական նախաձեռնություններին արձագանքում են բարձրից եւ անշտապ կերպով, գոնե չեն արգելափակել դրանք, իսկ երբեմն նույնիսկ աջակցել են։ Վանում Աղթամարի եկեղեցու վերականգնումը պետական միջոցներով այդ շարքից է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Շատ հայտնի փաստ է, որ երբ քաղաքական գործիչները գտնվում են զգացմունքների ազդեցության տակ, նրանք շատ են հիշում եղբայրության եւ ազգային միասնականության մասին։ Թուրքիայում դա արտացոլվում է հետեւյալ կերպ. «Ես այս երկրում յուրաքանչյուր էթնիկ տարր համարում եմ ակտիվ։ Բոլոր էթնիկ խմբերը՝ այդ թվում եւ թուրքերը, քրդերը, լազերը, չերքեզները, աբխազները բոսնիացիները եւ արաբները բոլորը նման են եւ հավասար։ Մենք միասին ենք կռվել Մալազգիրտում։ Մենք թիկունք թիկունքի մարտնչել ենք Կոսովոյում, Սարիղամիշում, Եմենում, Չանաքալեում եւ անկախության համար պայքարում։ Տարբեր էթնիկ խմբերի բոլոր մարդիկ մեր եղբայրներն են հանդիսանում։

Կրոնական ինքնությունը սահմանում է քաղաքական գործիչների միասնական մոտեցում դեպի ազգությունն ու քաղաքացիները։ Ազգային միասնականության սահմանման մեջ քաղաքական գործիչները մատնանշում են հին եւ ավելի նոր անատոլական էթնիկ խմբերին, բացառությամբ ոչ մահմեդականների։ Դուք երբեւէ լսե՞լ եք, որ քաղաքական գործիչը թուրքերին, քրդերին, արաբներին եւ չերքեզներին նշելուց հետո անվանի նաեւ հայերին, հույներին եւ սիրիացիներին։ Պետականության սահմանման մեջ ոչ մի ոչ մահմեդական չի վկայակոչվում, քանի որ թուրք ազգը, փաստորեն, սահմանվում է իսլամով։ Հետեւաբար, ոչ մուսուլմանները չեն ընդգրկվում թուրք ազգության սահմանման մեջ։ Հանրապետությունում բոլորը քաղաքացի են համարվում, բացառությամբ ոչ մահմեդականների։

Ես հորդորում եմ ձեզ մտածել այս մասին՝ հիշեցնելով, թե ինչ է գրել մի իմաստուն մարդ՝ Ահմեդ Միթհադ Էֆենդին, 100 տարի առաջ։ Հատվածը վերցված է Ֆազիլ Գյոչեքի «Օսմանցի ոչ մահմեդականները Ահմեդ Միթհադ Էֆենդիի պատմություններում եւ վեպերում» գրքից։ Իմանալով Օսմանյան Կայսրության մայրամուտին հակամարտող համազգային ձգտումների՝ հասարակական կարգին հասցված վնասը, Ահմեդ Միթհադ Էֆենդին իր՝ «Tercüman-ı Hakikat» թերթում այդ մասին գրել է Սահմանադրության ընդհունումից երկու ամիս անց՝ 1908 թվականի սեպտեմբերի 17-ին։

Մեր քրիստոնյա քաղաքացիների հետ եղբայրությունը չի նշանակում, որ ենթարկվում ենք նրանց: Դա նշանակում է խուսափել այնպիսի պահվածքից, որը կհանգեցնի այդպիսի ենթարկման։ Սակայն մենք պետք է թողնենք ադօրինակ քաղաքական մտածելակերպը, եւ մտածենք քրիստոնյաների հետ եղբայրության նշանակության մասին։ Մենք պետք է դա անենք, քանի որ նրանց հետ կողք կողքի ենք ապրում։ Ծագող արեւը կյանք է տալիս մեզ բոլորիս։ Առատ անձրեւը կերակրում է բոլորիս։ Բնական աղետներն, այդ թվում եւ երկրաշարժը ազդում է բոլորիս վրա։ Մենք ուրախանում ենք միմյանց հարսանիքներին։ Մենք ցավ ենք ապրում եւ տխրում ենք միմյանց հիվանդության եւ թաղումների ժամանակ։ Ըստ էության, պետք է հաշվի նստենք նույն քաղաքակրթության ժառանգորդների հետ։ Հաշվի առնելով, որ այս գործոնները յուրատեսակ եղբայրություն են առաջացնում մեր միջեւ, հաշվի առնելով, որ չենք կարող սա ո՛չ կրոնական, ո՛չ արյան եղբայրություն անվանել, արդյոք աղետալի՞ կլինի, եթե այն հայրենիքի եղբայրություն անվանենք։

Արդեն ասել եմ, որ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք՝ նույնիսկ Ահմեդ Միթհադ Էֆենդիի իմաստնությանը հասնելու համար»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 21-12-2012 09:57:35
Դիտումների քանակը: 688
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott