Մեզանում բացակայում է սկզբունքային դիրքորոշումն ազգային երաժշտական ժառանգության պաշտպանության հարցում. Ռոբերտ Ամիրխանյան

Նորության նկար Մայիս 23, 2012 | 23:50
Կա միայն երեք հարց, որոնց անհրաժեշտ է պատասխանել. դու ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես անում եւ ինչի՞ համար ես անում. այդկերպ տրվում է սպառիչ պատասխան բոլոր հարցերին: Այսպես սկսվեց NEWS.am-ի թղթակցի զրույցը Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ (ֆոտոռեպորտաժ):

«Ես համոզվել եմ, որ գյուղը շատ ավելի մոտ է մշակույթի հայեցակարգին, քան քաղաքը: Գյուղում մարդիկ պատասխանատվություն են զգում մեկը մյուսի նկատմամբ: Նրանք ապրում են ոչ միայն սեփական հետաքրքրություններով, այլեւ համայնքի գործերով, ծանր րոպեներին նրանք պատրաստ են օգնության գալ: Իսկական մաքրությունը գյուղում է, այդ պատճառով էլ երգերը ծնվում են միսյն այն մարդկանց մոտ, որոնք մոտ են հողին: Քաղաքում ես հաճախ լսում եմ օտար երաժշտություն»,-ասաց նա:

Դուք ի՞նչն եք անվանում «օտար» երաժշտություն:

Այն, որը մտել է մեր կենցաղի մեջ:

Մաեստրո, ո՞ր բառով կբնորոշեիք այն, ինչը սովորաբար կոչում են ժամանակակից հայկական էստրադա:

«Էստրադայի» ժանրը սովետական նոմենկլատուրայի կողմից մտածված արհեստական հասկացություն է, որը նշանակում էր եւ միավորում այն ամենը, ինչ կատարվում էր բեմում: Այդ տերմինը ինչ-որ չափով տեղայնացրեց խնդիրը: Սակայն հնչում է ոչ միայն մասսայական երաժշտությունը, բեմում տեղի են ունենում նաեւ այլ բաներ` հնչում է վսեմ բառը, մշակույթ բառը:

Բայց երբեմն պրոպագանդվում են «կենցաղային» կրքեր, որոնք մարդուն տանում են դեպի սպառողական, անցողիկ երաժշտություն: Պետք է հասկանալ, որ այդպիսի երեւույթներն անխուսափելի են, մենք պետք է անցնենք այդ փուլը: Ես դա բացասական չէի գնահատի, քանի որ միամտություն կլիներ հավատալ, որ դրանից կարելի է խուսափել: Այլ բան է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սկզբունքները, սեփական «ես»-ի ընկալումը, որին նա չի կարող դավաճանել: Մենք բոլորս տարբեր ենք. Ամեն մեկն ունի իր քայլվածքը, իր գաղափարները, յուրաքանչուրը բերում է այս աշխարհ իր «գույնը»: Սակայն այն մասսայական երեւույթները, որոնք առկա են այսօր մեր կյանքում, ջնջում են անհատականությունը, տանում են միջակության:

Տեսեք, ինչքան խեղճ նկարիչների կարելի է հանդիպել այսօր Վերնիսաժում, որքան երգեր են հնչում, որոնց երգ անվանելն էլ շատ բարդ է: Նախկինում նույնիսկ անհնար էր պատկերացնել նման բան, գործում էին ընտրության խիստ չափանիշներ: Երգը հոգու ձայնն է: Սակայն ես չեմ կարող իդեալականացնել իրականությունը եւ մեր կյանքից բացառել մասսայական մշակույթի այսօրվա դրսեւորումները, որոնք, ասենք, բավական ագրեսիվ են: Յուրաքանչյուրի խնդիրն է գտնել սեփական հիմնարար սկզբունքները այս բոլոր բազմազանության մեջ: Չէ որ կյանքն էլ է կառուցված տարբերությունների վրա: Եթե դրանք չլինեն, չի լինի շարժում:

Բացառել այդ բոլոր երեւույթները չի կարելի, սակայն պայքարել դրանց դեմ, չդավաճանելով սեփական սկզբունքներին` անհրաժեշտություն է: Մեզ անհրաժեշտ է ազգային գաղափար, որի շուրջ կկարողանա համախմբվել ժողովուրդը: Մեզ անհրաժեշտ է ապավինել միմյանց, այլ ոչ թե թշնամիներ փնտրել:

Ազտությունը տրվում է մարդուն նրա համար, որ նա զերծ պահի իրեն գայթակղություններից, պետք է, որպեսզի ինքնուրույն ընտրություն կատարի: Մենք չենք կարող սեփական կարծիքը փաթաթել ուրիշի վզին, դրանով մենք կսահմանափակենք նրա ազատությունը:

Մի քանի ամիս առաջ «Ֆեներբահչե» թուրքական երիտասարդական ակումբը YouTube-ում տեղադրել էր մի հիմն, որի մեղեդին ճիշտ կրկնում էր հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգը: Այն ժամանակ Դուք շատ բուռն արձագանքեցիք: Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ «եթե մենք չտանք դրան մեր կազմակերպված պատասխանը, ապա ամեն ինչ շարունակվելու է»: Այդ հարցում կա՞ որեւէ դրական զարգացում:

Գոյություն ունեն պատերազմի տարբեր տեսակներ: Մշակութային դիվերսիան գոյություն ունի սկսած անհիշելի ժամանակներից: Խաչքարերի ոչնչացումը նույն սերիայից է: Երաժշտությունր մեզ համար ցավոտ թեմա է հենց նրա համար, որ նա միջմշակութային շփման ամենադեմոկրատական եւ կենդանի ձեւն է: Երաժշտությունը կարող է օգնել հաղթել թշնամուն:

Նախեւառաջ պետք է ճանաչել հակառակորդին, դա կտա գիտելիքներ այն մասին, թե ինչ անել այդ հակառակորդի հետ հետո:

Սակայն կա եւս մի ձեւ` երգել նրա հետ: Աբսուրդ է հնչում, այնպես չէ՞:

Այո, Ադրբեջանն անընդհատ փորձում է ապացուցել, որ մենք նրանից ամեն ինչ գողանում ենք. երաժշտությունը, մշակույթը, պատմությունը, ազգային ժառանգությունը: Բայց հասկանում եք, երբ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան ապացուցել, ուրեմն կա խնդիր: Ոչ մի բան պետք չէ ապացուցել, կյանքը ինքը ամեն ինչ իր տեղը կդնի:

Մի անգամ ես ականատես եղա, թե, ինչպես Շուշիի թանգարանում ադրբեջանցի էքսկուրսավարը, անցկացնելով իր պատմական էքսկուրսիան Բելառուսից ժամանած զբոսաշրջիկների համար, ամեն կերպ փորձում էր ապացուցել ադրբեջանցիների բնիկ լինելը ղարաբաղյան հողում: Նա պնդում էր, որ այնտեղ ոչ ոք եւ երբեք բացի թուրքերից չի եղել: Զբոսաշրջիկները սկսեցին հարցնել, թե բա որտեղից այստեղ առաջ եկան եկեղեցիները: Ադրբեջանցին ստիպված եղավ հնարքներ որոնել, հորինել տարբեր վարկածներ, սակայն արդյունքում նա ստիպված եղավ ասել, որ եկեղեցիները հայերն են կառուցել: Այս բոլորը շատ խղճուկ տեսք ուներ:

Այդպես էլ կլինի հետագայում, նրանց մոտ ոչինչ չի ստացվի ապացուցելու, քանի որ նրանք չունեն հաջորդական պատմական հայեցակարգ: Այո, նրանք կշարունակեն ոչնչացնել եկեղեցիները, խաչքարերը, պատճառելով անուղղելի վնաս: Կշարունակեն նպատակադրված եւ հետեւողական քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ: Իսկ մենք իրավունք չունենք լռելու: Նման երեւույթները չի կարելի թողնել անպատիժ ու անպատասխան:

Խնդիրն այն է, որ մեզ մոտ բացակայում է ազգային երաժշտական ժառանգության պաշտպանության սկզբունքային դիրքորոշումը:

Ավելի վատ, որ շատ հաճախ մենք ինքներս էլ չգիտենք, թե որն է մերը, իսկ որը` ոչ:

Ադրբեջանական հռետորության ագրեսիվության աստիճանը բարձրանում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Ավելի հաճախ են հնչում մեղադրանքները գրագողության մեջ. մեկ մենք նրանցից դուդուկն ենք «գողացել», մեկ էլ «սեփականացրել ենք» տոլման: Իմ հարցն է. ձեռք առնվո՞ւմ են արդյոք ինչ-որ միջոցառումներ պետական մակարդակով, մեր մշակութային արժեքների պաշտպանության եւ տխրահռչակ մշակութային դիվերսիային դիմակայելու ուղղությամբ:

Խնդրում եմ Ձեզ այդ հարցով դիմել Հայաստանի մշակույթի նախարարին:

Ես դիմեցի Ձեզ, քանի որ Դուք մեկն եք այն մարդկանցից, որոնք հրապարակավ եւ բաց արտահայտվել եք այդ հարցի վերաբերյալ: Դուք հաստատ գիտեք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:

Իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում: Մենք ամորֆ միացություններ չենք: Բայց մեզ շատ է խանգարում միասնական դիրքորոշման բացակայությունը: Շատերը գնում են անձնական հարստացման ուղիով, մոռանալով համազգային շահերի մասին: Մենք ապրում ենք շատ հիվադագին ժամանակաշրջան, դա այդպես է, սակայն դա էլ կանցնի: Ինչ վերաբերում է իմ սեփական դիրքորոշմանը, ապա այն կայանում է ստի, գրագողության եւ այլնի հետ պայքարի անհրաժեշտության մեջ: Սակայն ես երբեմն հիշում եմ այն մասին, որ ես ստեղծագործող մարդ եմ: Երբեմն իմ դեմ սուր կանգնում են հենց ստեղծագործական բնույթի լուծման վերաբերյալ հարցեր: Այսօր ես ամբողջովին զբաղված եմ նոր օպերայի աշխատանքով, որի պրեմիերան կկայանա Գերմանիայում: Դեկտեմբերի 31-ից ես բանտարկել եմ ինքս ինձ սեփական տան մեջ` գյուղում, որպեսզի ավարտեմ աշխատանքս: Սակայն ես հեռու չեմ նրանից, ինչ է կատարվում Ձեր տված հարցի շուրջ:

Պարոն Ամիրխանյան, Դուք հաստատ գիտեք այն աղմուկի մասին, որ բարձրացել էր այս տարի Հայաստանի «Եվրատեսիլին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

Այդ հարցն ինձ չի հետաքրքրում:

Հասկանում եմ, բայց ամեն դեպքում: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչպիսի՞ն է Ձեր անձնական դիրքորոշումն այդ հարցում:

Այո, տեղյակ եմ, սակայն քանի որ այդ մրցույթը ոչ մի գեղարվեստական արժեք իրենից չի ներկայացնում, ապա այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Հասկանում եք, եթե Ձեր կոշիկները անորակ են, ապա միշտ կա վտանգ, որ մեխը կմտնի Ձեր ոտքը:
Դուք ճի՞շտ եք համարում հայկական կողմի որոշումը մրցույթին չմասնակցելու վերաբերյալ:

Ես կարծում եմ, որ պետք էր ընտրել ամենալավ ստեղծագործությունը, գնալ Բաքու եւ հաղթել: Այ, այսպես: Իսկ անել մի քայլ հետ, հիմնովին սխալ է: Հասկանում եք, Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք ոչ միայն մենք, նրանց ագրեսիան արդեն տարածվում է ոչ միայն մեզ վրա: Ադրբեջանը վարում է փուչիկի քաղաքականություն, որն անխուսափելիորեն տրաքելու է: Իմ բառերը չեն նշանակում, որ թշնամուն կարելի է թերագնահատել:

Ինչի՞ց է վախենում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Վախենում եմ, որ չկարողանամ գրել:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, մաեստրո:

http://news.am/arm/news/106659.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 25-05-2012 16:01:19
Դիտումների քանակը: 719
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԱՄ ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ Կոմպոզիտոր: 1926թ-ից եղել է Հայաստանի ռադիոպետկոմի ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարը, որն էլ 1967թ-ից անվանվել է Մերանգուլյանի անունով: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott