ԻՆՉՊԵՍ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՈԳԵՇՆՉԵՑ ՀՐԵԱ ՎՐԻԺԱՌՈՒԻՆ ՍՊԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՋԱՐԴԱՐԱՐԻՆ

Նորության նկար Հայոց ցեղասպանությունը և հրեաների Հոլոքոստը հաճախ են համեմատում, հատկապես հետաքրքիր զուգահեռներ կարելի է կատարել նախորդ դարում հայ և հրեա ժողովուրդների դեմ գործված ոճիրների ու այլատյացության համար պատասխանատվության դեպքերի միջև. հայերն այս առումով դեռևս չեն ստացել իրենց Նյուրնբերգը։

Սակայն ուշագրավ մի դրվագ կա, երբ հրեաների ազգային վրիժառության համար օրինակ է ծառայել հենց թուրք ցեղասպանների դեմ հայ վրիժառուների պայքարը։ 1926 թ. Փարիզում հրեա բանաստեղծ Շալոմ Շվարցբարդը, ոգեշնչված Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթի դեմ կատարված վրիժառության օրինակով, սպանեց Ուկրաինայի նախկին առաջնորդ Սեմյոն Պետլյուրային, որը 1917-20 թթ. Ուկրաինայում հրեաների դեմ կազմակերպված զանգվածային բռնությունների գլխավոր պատասխանատուներից էր։ Այդ դեպքի մանրամասներին է նվիրված հրեական Jewish.ru կայքում հրապարակված հետևյալ հոդվածը (հեղինակ՝ Նիկոլայ Լեբեդև), որն էլ PAN-ը ներկայացնում է թարգմանաբար։

1926 թվականին հրեա բանաստեղծ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը որոշել էր վրեժխնդիր լինել ուկրաինացի ազգայնականների առաջնորդ Սիմոն Պետլյուրայից հրեաների արյունալի ջարդերի համար: Հակասեմիտի սպանությանը Շվարցբարդին ոգևորել էր երիտասարդ հայի արարքը, որը դրանից մի քանի տարի առաջ Բեռլինում հաշվեհարդար էր եղել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների կազմակերպիչներից մեկի հետ:

Սողոմոն Թեհլերյանը շատ ինքնամփոփ մարդ էր՝ միշտ տխուր: Այդ մասին քննության արդյունքում հաղորդել էր 24-ամյա երիտասարդի նախկին տանտիրուհին: Երիտասարդը Բեռլին էր եկել նախորդ դարի 20-ականների սկզբին՝ իբր սովորելու նպատակով: Իր ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում՝ իր սենյակում մթության մեջ նստելով և մանդոլինա նվագելով:

Տանտիրուհին տեղեկացել էր, որ երիտասարդի ողջ ընտանիքը մահացել էր 1915-ին հայկական կոտորածների ժամանակ, իսկ տղան հրաշքով էր փրկվել: Կինն ավելորդ հարցեր չէր տալիս: Նրան զարմացրել էր, որ 1921 թվականի մարտի սկզբին Թեհլերյանը տեղեկացրել էր, որ ապրելու է մեկ այլ բնակարանում, որը գտնվում էր հեղինակավոր Շառլոթենբերգ թաղամասում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ: Իր տեղափոխությունն ուսանողը բացատրել էր նրանով, որ բժիշկը խորհուրդ էր տվել ապրել արևոտ վայրում: Սակայն տեղափոխման իրական պատճառն այլ էր. երիտասարդի ապագա բնակարանի հարևանությամբ պետք է ապրեր Ալի Սալիհ անունով մի մարդ, որին Սողոմոնը պետք է սպաներ:

Ալի Սալիհ կեղծանվամբ թաքնվում էր 1913-1917 թվականներին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը:

1921 թվականի մարտի 15-ի առավոտյան Սողոմոնը պատուհանից դուրս էր նայել և տեսել էր Թալեաթ փաշային իր պատշգամբում: Ավելի ուշ դատարանում Սողոմոնն ասել էր, որ ճանաչել է այդ մարդուն թերթում տեսած լուսանկարից: «Ես հասկացա, որ դա Թալեաթ փաշան էր՝ մարդ, որի խղճի վրա է իմ ծնողների, եղբայրների ու քույրերի արյունը»,- ասել էր Թեհլերյանը: Նա դուրս եկավ տնից, հանելով գրպանից ատրճանակը, մահացու հարված հասցրեց նախկին օսմանյան ղեկավարին: Փողոցում անմիջապես ամբոխ էր հավաքվել, Սողոմոնին ձերբակալում և ոստիկանություն են տանում: Ականատասների վկայությամբ՝ Սողոմոնը գոռում էր. «Ես հայ եմ, իսկ այդ մարդը՝ թուրք: Գերմանիան կապ չունի այս ամենի հետ»: Հետագայում Թեհլերյանը հիշում էր, որ արդեն ոստիկանության բաժանմունքում գտնվելիս ուներ բարոյական բավարարվածության զգացում՝ իմանալով, որ իր գնդակը ճակատագրական էր:

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն առաջիններից էր, որը բարձրաձայնել էր կայսրության ներսում տեղի ունեցող կոտորածների մասին: 1919 թվականին նա գլխավորել էր ամերիկյան պատվիրակությունը, որն ուղղված էր Լեհաստանում, Ռուսաստանում և նրա հարակից շրջաններում հրեական ջարդերի ուսումնասիրմանը:

Ուկրաինայի հրեա բնակչությունը Քաղաքացիական պատերազմի ընթացքում զգալի չափով տուժել էր ջարդերից, որոնք կազմակերպում էին տեղի ազգայնականները, «կանաչների» խմբավորումները և Կարմիր բանակի մի մասը: Սակայն ժողովրդի հիշողության մեջ ամենաշատը տպավորվել էր Սեմյոն Պետլյուրայի գլխավորած զինված ուժերի ձևավորումը Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունում: Ջարդերի արդյունքում Ուկրաինայում զոհ էր դարձել 100-200 հազար հրեա:

Ոգևորված Թեհլերյանի օրինակով՝ հրեա բանաստեղծ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը ձեռնամուխ է լինում Պետլյուրայի սպանությանն իրականացմանը: Պոդոլսկի մարզում ապրող Շվարցբարդի բարեկամները մահացել էին Քաղաքացիական պատերազմի ժամանակ, իսկ Շալոմը Առաջին համաշխարհայինին մասնակցելուց հետո տեղափոխվել էր Արևմտյան Եվրոպա:

1926 թվականին, իմանալով, որ Պետլյուրան Փարիզում է, Շվարցբարդը որոշում է հետևել նրան և սպանել: 1926 թվականի մայիսի 25-ին Սեն-Միշել պողոտայի և Ռասին փողոցի խաչմերուկում մոտենալով ցուցափեղկերն ուսումնասիրող Պետլյուրային և երեք անգամ կրակելով ատրճանակից՝ հրեան հանգիստ սպասում էր ոստիկանների ժամանմանը, հանձնում է իր զենքն ու հայտարարում, որ մարդասպանի էր սպանել:

Շվարցբարդի գործով դատը սկսվել էր մեկուկես տարի անց՝ 1927 թվականի հոկտեմբերի 18-ին. այն լայն արձագանք էր ստացել: Ամբաստանյալի պաշտպանության համար հանդես էին գալիս մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ փիլիսոփա Անրի Բերգսոնը, գրողներ Ռոմեն Ռոլանը, Անրի Բարբյուսը, Մաքսիմ Գորկին, ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնը և Պոլ Լանժվենը: Պատմաբաններ Սեմյոն Դուբնովը և Իլյա Չերիկովերը տեղեկություն էին հավաքել Ուկրաինայում տեղի ունեցած ջարդերի մասին և ներկայացրել դատարան, իսկ հայտնի հրեա գրող Շոլոմ Աշը գրում էր, որ «Շվարցբարդը վրեժխնդիր էր եղել բոլոր հրեաների համար»:

Արդյունքում Թեհլերյանի և Շվարցբարդի մասին գրել էր փիլիսոփա Հաննա Արենդթը: Նրա կարծիքով՝ երկուսի դեպքում էլ շարժառիթ էր ոչ թե վրեժը, այլ արդարության զգացումը: Նրանք չէին փորձում փախչել ոստիկանությունից, հակառակը, հնազանդ սպասում էին նրա ժամանմանը, որպեսզի ձերբակալվեն, ապա դատարանին ապացուցեն իրենց զոհերի ձեռքով իրականացրած արյունալի վայրագությունները:

Երկու դեպքում էլ դատարանն արդարացրել էր մեղադրյալներին: Դատական գործընթացից հետո Թեհլերյանը Գերմանիայից տեղափոխվել է Սերբիա, որտեղ ամուսնացել էր հայուհու հետ: Սերբիայում նա ապրեց մոտ 30 տարի, իսկ 50-ականներին ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ մահացել էր 63 տարեկան հասակում: Շվարցբարդն ազատ արձակվելուց հետո մնացել էր Փարիզում, որտեղ էլ շարունակում էր իր գրական գործունեությունը: Մահացել էր 1938 թվականին Հարավային Աֆրիկայում, որտեղ ուղևորվել էր եբրայերեն հրատարակվող նոր գրական ալմանախի համար միջոցներ հավաքելու:

Վերջապես 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել էր Ցեղասպանություն հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան: «Ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ գործածվել էր հենց այս փաստաթղթում: Եզրույթի հեղինակն էր ուսանող լինելու տարիներին Թեհլերյանի դատական գործընթացին հետևող հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը:


Հայտնում է panarmenian.net-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-04-2016 04:18:36
Դիտումների քանակը: 495
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ Ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott