«Today's Zaman». Հայաստանում կգա՞ գարուն մինչեւ ձմեռ

Նորության նկար Օգոստոս 08, 2013 | 05:48
NEWS.am-ը ներկայացնում է «Today's Zaman»-ում հրապարակված Կովկասի հարցերով փորձագետ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուի հոդվածը որոշակի կրճատումներով.

Հայաստանին հետապնդող տնտեսական դժվարությունները նպաստել են հայկական բողոքի մշակույթի զարգացմանը: Օրեցօր հայերն ավելի տեղեկացված են դառնում եւ իրենց մեջ երկիրը կառավարելու եւ ուղղորդելու իրական հնարավորություն են տեսնում: Հետխորհրդային փուլում առաջին անգամ հայերն իրական կերպով հասկանում են առաջնորդների եւ օլիգարխիայի հետ հաշիվները պարզելու կարեւորությունը:

Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական խնդիր պարունակող մի շարք թեմաներ հայտնվեցին մի քանի շատ հետաքրքիր բողոքի ակցիաների կենտրոնում: Մայիսին բողոքի ակցիաներ սկսվեցին Ռուսաստանից մատակարարվող բնական գազի սակագնի թանկացման մասին հայտարարվելուց հետո:

Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո լարվածությունն աճեց ողջ երկրում: Ընդդիմության շատ ճակատներ` Հայոց համազգային շարժումը եւ «Ժառանգություն» կուսակացությունը, դուրս եկան փողոց` ընդգծելու համար, որ հայերի կարիքները կարեւոր են Ռուսաստանի շահերից: Եւ երբ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոց` իշխանությունները այդ անսպասելի բողոքից զարմացած, ետքայլ կատարեցին: Մթնոլորտը մեղմացավ, երբ իշխանությունները խոստացան, որ էլեկտաէներգիայի սակագնի բարձրացումը տեղի կունենա աստիճանաբար եւ փոքր չափերով, եւ բնակչությունը հնարավորություն կունենա պետության կողմից օգնություն ստանալ:

Ընդդեմ «150 դրամի» բողոքի ակցիաներն էլ հանգեցրեցին ավելի հետաքրիր իրավիճակի: Դրանց ժամանակ պարզվեց, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ավտոբուսային գիծ ունի եւ խորհրդարանում որոշ անձինք եւս գծերի սեփականատեր են:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի, շատ քաղաքապետերի եւ նախարարների հրաժարականը պահանջող հայերը կարող են տարբեր միջոցների դիմել, եթե նրանց առաջնորդները հետագայում եւս ի զորու չլինեն եւ չլուծեն նրանց տնտեսական խնդիրները: Եթե էներգետիկ ճգնաժամը պահպանվի մինչեւ ձմեռ, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում նոր տեսակի մի շարք բողոքի ակցիաներ կառաջանան: Հետաքրքիր է նաեւ տեսնել, թե բողոքներին ինչպես կարձագանքեն Հայաստանի նախագահ Սերժ Սարագյանն ու երկրի մյուս առաջին դեմքերը:

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 09-08-2013 07:41:22
Դիտումների քանակը: 561
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott