Ռագըփ Զարաքոլու

Նորության նկար Ռագըփ Զարաքոլուն արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակի

Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, խոսքի ազատության եւ մարդու իրավուքները հարգելու համար մղած անդուլ եւ սկզբունքային պայքարի համար թուրք գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն մայիսի 29-ին արժանացավ ՀՀ Նախագահի 2011 թվականի մրցանակի:

Ուշագրավ է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար» մրցանակը հանձնվեց հայ եւ թուրք գիտնականների` Հարություն Մարությանին եւ Ռագըփ Զարաքոլուին: Վերջինս հայ հասարակության մեջ ճանաչված է Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար կատարած իր բարդ աշխատանքի, բազմաթիվ հրատարակությունների շնորհիվ:

«Նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է», - նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը եւ դիմելով թուրք գիտնականին` շարունակեց. - «Խիզախություն է նաեւ Ձեր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը»:

Զարաքոլուն շնորհակալություն հայտնեց մրցանակի համար եւ նշեց, որ այն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի:
Իր խոսքում Զարաքոլուն շեշտեց, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, եւ Թուրքիան պարտավոր է ճանաչել այն. - «Թուրքիան պետք է ընդունի պատմական ճշմարտությունը եւ միայն այսկերպ կարող է վերգտնել հարգանքն իր հանդեպ: Ճանաչել, ներողություն հայցել եւ փոխհատուցել. իհարկե, այսկերպ ետ չես բերի կորսվածը, բայց այս գործողություններով մենք կարող ենք վերականգնել մեր մարդկայնությունը: Սա հրամայական պահանջ է Թուրքիայում ժողովրդավարական հասարակություն ձեւավորելու համար»:

«Եթե նույնիսկ Թուրքիան ներողություն խնդրի ու փոխհատուցում կատարի, հայերը եւ թուրքերը չեն կարող նախկին փոխհարաբերություններն ունենալ: Բայց մենք կարող ենք առաջ նայել եւ միասին կերտել ապագան», - իր խոսքը եզրափակեց Զարաքոլուն:

29 Մայիս, 2012

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-05-2012 22:14:48
Դիտումների քանակը: 1931
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ Ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott