ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ՏԱԳՈՐԻ - ՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

Նորության նկար Համաշխարհային գրականության նկատմամբ հայերի հետաքրքրություններն արտահայտվել են Արեւելքի եւ Արեւմուտքի գրական մեծությունների ստեղծագործությունների գնահատմամբ: Ըստ որում, նրանցից շատերը գնահատվել են իրենց իսկ կենդանության տարիներին, շատ հաճախ՝ անձնական ու գործնական կապեր ունենալով նրանց հետ: Անկախ այդ վերաբերմունքից, համաշխարհային գրական մեծություններին անդրադառնալը վկայում է հայ մտավորականության զարգացած ճաշակի, գեղարվեստական բարձր մակարդակով գրված ստեղծագործությունները թարգմանաբար ընթերցողին հասցնելու ազնիվ մղումի գաղափարը:

Արեւելքի ժողովուրդների գրողներից դեռեւս իր ողջության տարիներից հայերի ուշադրությանն է արժանացել նաեւ հնդիկ մեծ բանաստեղծ-մտածող Ռաբինդրանաթ Տագորը: Նրա անունը հայոց պարբերական մամուլում առաջին անգամ հիշատակվել է 1901 թվականին Կ. Պոլսի «Բիւզանդիոն» օրաթերթի թարգմանական մի հոդվածում՝ որպես Բենգալիայի առաջնակարգ գրողներից մեկը:

Տագորը հայերի մոտ մեծ ժողովրդայնություն է ստացել 1913 թվականից: Իր իսկ անգլերեն թարգմանած եւ 1911-ին Անգլիայում հրատարակած նրա «Հիթանջալի» («Հաշտերգեր») բանաստեղծությունների ժողովածուն 1913-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: Նա Արեւելքի ժողովուրդներից առաջինն է եղել այդ տիտղոսակիրը: Այդ երեւույթը մեծ ճանաչում է բերել Տագորին, եւ նրա մասին հոդվածներ են գրվել, գործերը թարգմանվել տարբեր լեզուներով:

Zoom Image

1913-ի կեսերից Տագորի գործերից թարգմանվել ու տպագրվել են նաեւ արեւելահայ եւ արեւմտահայ պարբերականներում ու առանձին գրքերով: Հետագայում Տագորն առիթներ է ունեցել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում եւ Իրանում մոտիկից ծանոթանալու հայերի հետ, իր պատվին կազմակերպված հանդիսություններում լսել իր բանաստեղծությունների թարգմանությունների արտասանությունը հայերեն:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-04-2012 00:20:13
Դիտումների քանակը: 1972
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ Ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott