Գալինա Ստարովոյտովա

Նորության նկար 1998թ. նոյեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23-ին` սեփական բնակարանի շեմին սպանվեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Գալինա Վասիլևնա Ստարավոյտովան:

Գ. Ստարավոյտովան ծնվել է 1946 թ-ի մայիսի 17-ին` Չելյաբենսկում: Դպրոցը և բուհը ավարտել է Լենինգրադում: Մասնագիտացել է էթնոհոգեբանության բնագավառում: 80-ական թվականների կեսերից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում: Հաճախ մեկնել է գիտարշավների, այդ թվում նաև Աբխազիա և Լեռնային Ղարաբաղ: 1989 թ-ի մայիսին ընտրվել է և մինչև 1991 թ-ը եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Հայկական ԽՍՀ-ից:

1990-1993 թթ. նա եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, նաև` Բորիս Ելցինի խորհրդականը ազգամիջյան հարցերի գծով: Գ. Ստարավոյտովան նաև «Ժողովրդավարական Ռուսաստան» դաշնային կուսակցության համահիմնադիրն ու առաջնորդն էր: 1995 թ. նա երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, 1980 թ-ին ստացավ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դիսերտացիայի թեման կապված էր էթնիկական փոքրամասնությունների (հայեր, թաթարներ, էստոնացիներ) ուսումնասիրության հետ:

Գ. Ստորավոյտովան Հայաստանի հետ վերջին 15 տարիներին կապված էր թե´ որպես գիտնական, և թե´ որպես ազգամիջյան հարաբերություններով զբաղվող քաղաքական գործիչ: Մասնավորապես, նա քչերից մեկն էր, ով մինչև կյանքի վերջը հետևողականորեն պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ընդհուպ մինչև սեփական անկախ պետական կազմավորման ստեղծումը:

Լինելով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ա. Դ. Սախարովի ամենաարժանավոր զինակիցներից մեկը, նա միշտ սկզբունքայնություն էր դրսևորում, պաշտպանում էր մարդու իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` լինի դա «Ղարաբաղ» կոմիտեի անդամների, Դաշնակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցում, թե, այսպես կոչված, «տնտեսական հանցագործությունների» համար ԽՍՀՄ-ում դատաարտվածների, Ադրբեջանից հայ փախստականների, Ադրբեջանի քննչական մեկուսարաններում ու բանտերում գերեվարված և դատապարտված հայերի հարցում և այլն:

Ա. Փարսադանյան

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-01-2012 11:32:57
Դիտումների քանակը: 1251
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott