Ֆրանսիայի դեսպան. Հայաստանը այնքան գրավիչ է, որ անձամբ ես Ֆրանսիան չեմ կարոտում

Նորության նկար NEWS.am-ը շարունակում է Հայաստանում աշխատող օտարերկրյա դիվանագետների հետ հարցազրույցների շարքը: Մեր երկրորդ զրուցակիցն է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ լիազոր դեսպան Անրի Ռենոնը։

Ո՞վ է ձեր հերոսը քաղաքականության մեջ։ Կ՞ա որեւէ քաղաքական գործիչ, ում խորհուրդը դուք կցանկանայիք հարցնել։

Հատուկ հերոսի մասին չեմ խոսի բայց հիանում եմ քաղաքական գործիչներով, ովքեր քաջությունն ունեցան մերժելու իրադարձությունների անխուսափելիությունը, կարողացան շրջել պատմության ընթացքը՝ կայացնելով երբեմն հասարակական կարծիքին հակառակ որոշումներ: Ես նկատի ունեմ Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբեր Շումանին, ով 1950 թվականի մայիսի 9-ին ձեռք մեկնեց Գերմանիային եւ մայցամաքն ավերած պատերազմից ընդամենը 5 տարի անց Եվրոպայի հիմքերը դրեց: Նկատի ունեմ կանցլեր Կոնրադ Ադենհաուերի հետ ֆրանս-գերմանական հաշտության ճարտարապետ Շառլ դը Գոլին: Նրանք երկուսն էլ (մեկը 87, մյուսը 73 տարեկան) մերժեցին, որ անցյալը շարունակի ոչնչացնել ապագան, ապավինեցին Ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի առաքելությանը։ Նկատի ունեմ Անվար Սադաթին, ով խաղաղություն հաստատեց Իսրայելի հետ։ Հիանում եմ նաեւ տղամարդկանցով եւ կանանցով, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության եւ ժողովրդավարության համար պայքարին, ինչպես Նելսոն Մանդելան, կամ էլ զոհաբերեցին այն, ինչպես Ժան Մուլենը, Միսաք Մանուշյանը, մյունխենցի ուսանողներ Հանս եւ Սոֆի Շոլերը։

Նոր երկիր գնալով պե՞տք է, որ դիվանագետը հստակ նպատակ դնի։

Դեսպանի համար շատ կարեւոր է նպատակներ նախանշելը։ Դրանք, պետք է առարկայանան գործողությունների պլանով` եւ արժանանան արտաքին գործերի նախարարության հավանությանը։ Ի վերջո, այդ նպատակներն ուղղված են իր եւ մյուս երկրի միջեւ հարաբերությունները բարելավելուն, խորացնելուն եւ հարսատացնելուն, նպաստելով, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների սկզբունքների խթանմանը։ Վերջիվերջո, դիվանագիտության կոչումն ավելի լավ, ավելի արդար, ավելի համերաշխ եւ ավելի ապահով աշխարհ կերտելն է։ Հայաստանի պարագայում այս հավակնությունն իրականացվում է Եվրամիության Արեւելյան գործակցության միջոցով։ Սակայն Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն օժտված են դարավոր պատմությամբ արմատավորված հատուկ նշանակությամբ։

Ձեր կարծիքով, ո՞րն է ամենադժվարը դիվանագետի աշխատանքում:

Դիվանագիտությունն այն մասնագիտությունն է, որն առնչվում է բոլոր ոլորտներին եւ ունի անթիվ կողմեր։ Սրանով է միաժամանակ պայմանավորված մասնագիտության հետաքրքությունը եւ դժվարությունը։ Դեսպանը պետք է կարողանա պատասխանել այս մարտահրավերին, շատ արագ ըմբռնելով երկրի, որտեղ պաշտոնավարում է, խնդիրները։ Միշտ պետք է կարողանալ հստակ տարբերել կարեւորը երկրորդականից եւ կենտրոնացնել ուշադրությունը գերակայությունների վրա։ Սրանից զատ, դեսպանը պետք է ճիշտ ըմբռնի այն երկրի մշակույթը որտեղ աշխատում է։ Սա հեշտացնում է նրա շփումները, հնարավորություն տալիս համոզված լինլու, որ իր քայլերը ճիշտ կընկալվեն։

Ի՞նչ եք կարոտում ՝ Ֆրանսիայից հեռու գտնվելով։

Իրավամբ, կախված երկրներից, իրավիճակը տարբեր է, սակայն նոր երկրում իրեն լավ զգալու համար անհրաժեշտ են առնվազն երկու հանգամանք. նախ տրամադրվածություն այն սիրելու եւ հետաքրքրվածություն այն հասկանալու։ Այնքան հյուրընկալ եւ իր պատմությամբ, մշակույթով եւ դինամիկայով, այնքան գրավիչ է Հայաստանը, որ անձամբ ես Ֆրանսիան չեմ կարոտում:

Առաջին տպավորությունները Հայաստանի մասին։

Ինձ միանգամից զարմացրին որոշ նմանություններ. հարավային երկիր լինելը, ընտանիքին վերագրվող կարեւորությունը եւ որ ամենհետաքրքիրն է մարտահրավերներին դիմագրավելու հայերի դրական կեցվածքը, որը կարելի է որակել որպես հավատ առ ապագա ի հեճուկս դժվարությունների: Հայ ժողովուրդը սիրում է կայնքը, որովհետեւ գիտի դրա գինը։

Ինչո՞վ կզբաղվեիք, եթե դիվանագետ չլինեիք։

Անձնական եւ մասնագիտական առումներով որպես դիվանգետ միանգամայն բավարարված եմ։ Եթե չլինեի դիվանագետ, կնախնտրեի զբաղվել համալսարանական գործունեությամբ իմ սկզբնական կոչումով, լինել լրագրող կամ փաստաբան։


http://news.am/arm/news/132499.html+Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 16-12-2012 10:09:59
Դիտումների քանակը: 750
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԻՆԵՎԱՆ ՈՊԱՆՅԱՆ ՄԻՍԱԿԻ Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (22.02.1944, 1945-ի սկիզբ, 05.05.1945), սերժանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott