Ջիվան Գասպարյանը և Հոսեյն Ալիզադեն ելույթ են ունեցել Եվրոպայի խոշորագույն արվեստի կենտրոնում. Financial Times-ի անդրադարձը

Նորության նկար «Դուդուկ բառը Ջիվան Գասպարյանի անվան հոմանիշն է դարձել, որը դուդուկ է նվագել Ստալինի ու Քենեդու համար, նվագել է Սթինգի ու Լայոնել Ռիչիի հետ, և այժմ՝ երբ 80-ն անց է՝ Լոնդոնի Barbican-ում է նվագում»,- գրում է Financial Times-ը՝ անդրադառնալով Ջիվան Գասպարյանի և իրանցի անվանի երաժիշտ Հոսեյն Ալիզադեի՝ Barbican-ում՝ Եվրոպայի խոշորագույն արվեստի կենտրոնում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած համատեղ ելույթին:

«10 տարի առաջ Գասպարյանը նշանակալից ելույթ ունեցավ Թեհրանում՝ իրանցի դասական երաժիշտ Հոսեյն Ալիզադեի հետ: Barbican-ի համար հաջողություն էր իր հարկի տակ ընդունել երկրորդ նման ելույթը», - գրում է FT-ն:
«Հենց ներս մտնելով՝ Ալիզադեն հոտընկայս ծափողջյունի արժանացավ լսարանի իրանական կեսի կողմից: Այնուհետև Ալիզադեն իր կարպետի վրա էր՝ իր սեթարով…»։

Որոշակի ժամանակ անց Ալիզադեն բեմ է հրավիրել Գասպարյանին, որին ծափահարել են արդեն իր հայրենակիցները, նշում է աղբյուրը: Նա դուդուկահարների կվարտետի հետ է եղել, որոնց շարքում է նաև իր թոռ Ջիվանը: Սկզբում Գասպարյան ավագը մելամաղձոտ մեղեդիներ է նվագել, սակայն հընթացս կատարումը վեր է ածվել պարայինի: Գասպարյան կրտսերը անհավանական արագ հատվածներ է կատարել: Աղբյուրը նշում է, որ մերթընդմերթ կվարտետը 1930-ականների էստրադային երգիչների պես հոգոց է հանել: Իսկ ընդհանուր կատարումը երբեմն «աշխարհամասերով հեռու է եղել եվրոպական երաժշտությունից»:

Համերգը սկսելուց միայն 2 ժամ անց են հայ և իրանցի երաժիշտները սկսել միասին հանդես գալ: Նշվում է, որ Գասպարյան ավագը ոչ միայն դուդուկ է նվագել, այլև «դուդուկաձայն երգել է»՝ մի հայկական ժողովրդական գործ, որին ծափահարել սկսել են առաջին իսկ նոտայից:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-10-2012 07:48:18
Դիտումների քանակը: 709
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՅԱՆՈՇ ՑԵՑ Ռազմական գործիչ, ռումինիայի բանակի գեներալ (1849): Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր-տնօրեն (1870-74): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott