Ջեմալ Փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գիրք կթողարկի

Նորության նկար Հայոց Ցեղասպանության հիմնական պատասխանատուներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ցեղասպանության մասին գիրք լույս կընծայի: Այս մասին հայտնում է լրագրող Յավուզ Բայդարը Twitter-ի իր էջում:

Բայդարը տասնամյակների աշխատանքային փորձով լրագրող է, քաղաքական սյուն է վարում թուրքական Today's Zaman-ում:

Իր հայտարարության մեջ նա ասում է, որ «Հասան Ջեմալը նոր գիրք է թողարկում՝ «1915. Հայոց Ցեղասպանություն» վերնագրով. նոր համարձակ գիրք Հասան Ջեմալի՝ Ջեմալ Փաշայի թոռան կողմից, դուրս կգա Թուրքիայում»,- գրել է նա:

Ուշագրավ է, որ Հասան Ջեմալի մասին Ցեղասպանության համատեքստում խոսվում է նաև 2011-ին Օքսֆորդի համալսարանի հրապարակած «Ցեղասպանության հարց» գրքում. նրան, մասնավորապես, շնորհակալություն է հայտնվում ցուցաբերված աջակցության համար:

Հասան Ջեմալը լրագրող է, Milliyet-ի հոդվածագիրներից է: Անցած տարի մարտին մասնացել է ՀԲԸՄ-ի «Դեր Զորից Ծիծեռնակաբերդ» միջոցառմանը Լոս Անջելեսում: 2008-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հանդիպել է Արմեն Գևորգյանին՝ այն մարդկանցից մեկի թոռանը, որը 1922-ին գնդակահարել էր Ջեմալ Փաշային: 1922-ին Թիֆլիսում նրան գնդակահարել էին Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը:


Ջեմալ կրտսերը հայտնի է դիրքորոշմամբ, որը ձևակերպել է այսպես. «Հայոց Ցեղասպանությունը մերժելը հավասարազոր է մարդկության դեմ այդ ոճրագործությանը հանցակից լինելուն»:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 09-09-2012 11:17:59
Դիտումների քանակը: 894
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌՈԶԱԼԻԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ ԿԱՐԴԱՆԻ Կինոռեժիսոր, սցենարիստ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott